Հայաստանը միացել է «Ազատություն առցանց կոալիցիային»

Լուրեր

08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
Բոլորը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Հաագա այցի շրջանակներում դեկտեմբերի 3-ին հայտարարվել է «Ազատություն առցանց կոալիցիային» Հայաստանի Հանրապետության միանալու մասին։ Ստանալով կոալիցիայի բոլոր անդամ երկրների միաձայն աջակցությունը՝ Հայաստանը դարձել է կոալիցիայի 42-րդ անդամը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Կոալիցիային անդամակցության համար անհրաժեշտ փաստաթղթերի փոխանակումը տեղի է ունեցել Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ՝ հաշվի առնելով հարթակում Նիդերլանդների ընթացիկ նախագահությունը։

Այս կապակցությամբ նախարարները «X» հարթակում կատարել են գրառումներ։

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր գրառման մեջ նշել է.

«Ուրախ եմ, որ Հայաստանը միացավ «Ազատություն առցանց կոալիցիային», որը հայտարարվեց Նիդերլանդների նախագահության ներքո Հաագայում արտգործնախարար Կասպար Վելդկամպի հետ իմ հանդիպումից հետո։ Սա ևս մեկ հանգրվան է, որն արտացոլում է Հայաստանի հաստատակամ նվիրվածությունը հիմնարար ազատությունների և մարդու իրավունքների պաշտպանության վրա հիմնված մոտեցման առաջմղմանը՝ ներառյալ առցանց հարթակներում»։

Նիդերլանդների ԱԳ նախարար Կասպար Վելդկամպի գրառման մեջ մասնավորապես նշվում է. «Մենք ուրախ ենք, որ Հայաստանը մեր նախագահության ընթացքում միացավ «Ազատություն առցանց կոալիցիային»։ Սա արտացոլում է Հայաստանի ամուր հանձնառությունը՝ խթանելու և պաշտպանելու մարդու իրավունքներն առցանց տիրույթում: Ես ողջունում եմ Հայաստանի այս քայլը»։

Հայաստանի անդամակցության կապակցությամբ «Ազատություն առցանց կոալիցիայի» կողմից հրապարակված հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ վերջին տարիներին Հայաստանը ցուցաբերել է հանձնառություն՝ պաշտպանելու և խթանելու մարդու իրավունքները համացանցում, թե՛ ներպետական նախաձեռնություններով, թե՛ միջազգային տարբեր կազմակերպություններում ակտիվ մասնակցության և գործակցության միջոցով։ Առաջնորդվելով «Թվային փոխակերպման ռազմավարությամբ (2021-2025)»՝ Հայաստանն իրականացնում է մի շարք նախաձեռնություններ՝ միտված թափանցիկ և արդյունավետ թվային կառավարման զարգացմանը, թվային գրագիտության խթանմանը և քաղաքացիների համար նորարարական տեխնոլոգիաների հասանելիության ընդլայնմանը։ Միաժամանակ, «Ժողովրդավարության գագաթաժողովի» հանդիպումներին ՀՀ ակտիվ մասնակցությունն ընդգծում է համաշխարհային մակարդակում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման հարցում հանձնառությունը։ Հաղորդագրության մեջ նաև վկայակոչվում է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի ուղերձն առ այն, որ «ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքները Հայաստանի և իր ժողովրդի համար բացարձակ արժեքներ են, և մեր օրերում, երբ մենք ականատես ենք լինում հիբրիդային սպառնալիքների և մարտահրավերների թվային տիրույթում, առանցքային նշանակություն ունի համախոհ գործընկերների ջանքերի միավորումը՝ միտված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում ամրագրված մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ապահովմանը»: