«Դժվար եմ ընդունել ինքս ինձ». անմատչելի և խտրական Երևանը՝ 17-ամյա Աշոտի աչքերով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

17-ամյա Աշոտ Հովհաննիսյանի առօրյան քիչ է տարբերվում իր հասակակիցների առօրյայից․ հիմնական տարբերությունն այն է, որ ամենապարզ թվացող գործողությունները շատ հաճախ իսկական մարտահրավեր են դառնում նրա համար։ 

Ի ծնե հաշմանդամություն ունեցող Աշոտին ավելի քան մեկ տասնամյակ է անհրաժեշտ եղել իր խնդրի հետ համերաշխ ապրելու համար։ Թեև Աշոտը կարողացել է ժամանակի ընթացքում ինքն իր հետ ներդաշնակ ապրել, դպրոցական կյանքից մնացած մի քանի դառը հուշերը մինչ օրս նրա հիշողության մեջ են։

Դժվարություններին և խտրականությանը բախվելն է պատճառ դարձել, որ Աշոտն այսօր սոցկայքերում բլոգ է վարում, անդրադառնում է հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին, տեղաշարժման դժվարություններին ու օր-օրի ավելացող մարտահրավերներին։

Սայլակով տեղաշարժվող անձինք Երևանում դժվարությունների են հանդիպում գրեթե ամենուր։ Եվ մինչ Աշոտը բարձրաձայնում է, թե ինչ գործողություններ պետք է կատարի իշխանությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար քաղաքը մատչելի դարձնելու համար, պարզվում է՝ 2023 թվականի ընթացքում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը բնակչության մատչելիության նորմերի խախտումների ընդամենը 2 դեպք է արձանագրել։

Հայաստանում շենք-շինությունների անմատչելիությանը երեկ անդրադարձ կատարվեց նաև վարչապետի մակարդակով։ Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ ՀՀ-ում պատկերն այդքան էլ սփոփիչ չէ։

Իսկ ի՞նչ օրենսդրական փոփոխություններ են անհրաժեշտ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների լիարժեք պաշտպանության և նրանց ներգրավվածության բարձրացման համար։ Իշխող ուժի պատգամավոր Զարուհի Բաթոյանը, որը նույնպես հաշմանդամություն ունի, կարծում է՝ պետք է այնպիսի պայմաններ ստեղծվեն, որ ցանկացած քաղաքացի  հավասար պայմաններում լինի։ 

Շեշտում է՝ թեև ժամանակի ընթացքում հանրության մոտ կամաց-կամաց նվազում է հաշմանդամություն ունեցող անձանց տարբերակված մոտեցում ցուցաբերելը կամ, այսպես ասած, տարօրինակ աչքով նայելը, Հայաստանում նրանք չեն կարողանում լիարժեք իրացնել իրենց իրավունքները։ 

Դեկտեմբերի 3-ը հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան