ԱՄՆ-ը, ԵՄ-ն և ՄԱԿ-ը Սիրիայում ապաէսկալացիայի կոչ են անում

Լուրեր

08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրամիությունը Սիրիայում քաղաքացիական պատերազմի նոր սրման և ապստամբների առաջխաղացման ֆոնին Հալեպից կառավարական զորքերի տեղահանման ֆոնին կոչ է արել ապաէսկալացնել իրավիճակը և պաշտպանել խաղաղ բնակիչներին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Եվրամիությունն ուշադիր հետևում է Սիրիայում իրավիճակի զարգացմանը։ Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին թուլացնել լարվածությունը և ապահովել քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների պաշտպանությունը, ինչպես նաև մարդասիրական օգնության անարգել մուտքը՝ միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն»,- ասված է ԵՄ դիվանագիտական ծառայության հայտարարության մեջ։

Բացի այդ, փաստաթղթում նշվում է, որ ԵՄ-ն դատապարտում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին աջակցելու համար Ռուսաստանի օդային հարվածները խիտ բնակեցված վայրերին։

ԱՄՆ Պենտագոնի խոսնակ Փեթ Ռայդերը դեկտեմբերի 2-ին ճեպազրույցի ժամանակ նույն կերպ է արտահայտվել Սիրիայում իրավիճակի վերաբերյալ: Նրա խոսքով՝ ԱՄՆ Պաշտպանության նախարարությունն ուշադիր հետևում է Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին, որտեղ սուննի արմատական «Հայաթ Թահրիր ալ-Շամ» ահաբեկչական խմբավորման զինյալները և Սիրիայի ազգային բանակի ստորաբաժանումները հարձակվում են կառավարական զորքերի վրա։

«Հաշվի առնելով տարածաշրջանում խաղաղ բնակչությանը և փոքրամասնությունների խմբերին վնաս հասցնելու զգալի ներուժը՝ Միացյալ Նահանգները, այլ դաշնակիցների և գործընկերների հետ միասին, ապաէսկալացիայի կոչ է անում», – ասել է Ռայդերը:

ՄԱԿ-ի հաղորդագրության համաձայն էլ՝ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը «տագնապ է հայտնել Սիրիայի հյուսիս-արևմուտքում բռնության կտրուկ աճի կապակցությամբ՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ ՄԱԿ-ի աջակցությամբ իրականացվող քաղաքական գործընթացին»:

«Բոլոր կողմերը պետք է պաշտպանեն քաղաքացիական անձանց և քաղաքացիական օբյեկտները, այդ թվում՝ ապահովելով ռազմական գործողություններից փախչող խաղաղ բնակիչների անվտանգ անցումը»,- ասել է Գուտերեշի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի