Սիրիայում գործողությունների դեմ բողոքի ցույց Թուրքիայում․ առնվազն 50 ցուցարար է ձերբակալվել

Լուրեր

07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Թուրքական ոստիկանությունը ցրել է նախօրեին Ստամբուլի Աշխատանքի, Խաղաղության և Ժողովրդավարության ուժերի բողոքի ցույցը Հալեպում Հայաթ Թահրիր ալ-Շամի (HTS) և Սիրիայի ազատ բանակի հետ կապված ջիհադիստական ​​խմբավորումների հարձակումների դեմ, որոնք առաջ են շարժվում դեպի Համա և Շահբա քրդական բնակավայր, գրում է Duvar-ը։

Ոստիկանությունը շրջապատել է Բեյօղլու շրջանի Շիշհանե թաղամասում հավաքված մարդկանց և ձերբակալել առնվազն 50 ցուցարարի։

Քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» (DEM) կուսակցության խոսնակ Այշեգյուլ Դողանը սոցցանցերում հայտնել է, որ ձերբակալվել են նաև Ստամբուլի իրենց նահանգային համանախագահները։

«Նրանք, որոնք վախենում են հակապատերազմական հավաքներից, հայտարարություններից, դեմոկրատական ​​արձագանքներից և առարկություններից, պետք է իմանան, որ մեր ձայնն ավելի կբարձրանա և կուժեղանա՝ պաշտպանելու մարդկության արժեքները»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Թուրքիայի աջակցությունը վայելող սիրիական ընդդիմադիր զինյալների դաշինքը, որը գլխավորում է իսլամիստական ​​«Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ը (HTS), գրավել է Հալեպ քաղաքն ու շարունակում է առաջխաղացումը Սիրիայի տարածքում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի