Պրիմորսկի երկրամասի դատարանը Վլադիվոստոկում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության նախկին աշխատակից Ռոբերտ Շոնովին, որը մեղադրվում է օտարերկրյա պետության հետ գաղտնի համագործակցության մեջ, 4 տարի 10 ամիս ազատազրկման է դատապարտել, BBC-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Պրիմորսկի երկրամասի դատարանների մամուլի ծառայությունը։ Ըստ մեղադրող կողմի՝ Շոնովը, «չհամաձայնվելով Ուկրաինայի տարածքում ռուսական հատուկ ռազմական գործողության հետ», «նամակագրության միջոցով» գաղտնի համագործակցություն է հաստատել ԱՄՆ …

