17 Ապրիլ 2024 | 22:47
Meta-ն Թուրքիայում ժամանակավորապես փակում է Threads-ը թուրքական իշխանությունների հրահանգով
Meta-ն հայտնել է, որ ապրիլի 29-ից իր Threads սոցիալական մեդիա հարթակը ժամանակավորապես կփակի Թուրքիայում՝ թուրքական մրցակցային մարմնի միջանկյալ հրամանի համաձայն։ Նշվում է, որ սա չի ազդի Թուրքիայում Meta-ի մյուս ծառայությունների, ներառյալ՝ Facebook, Instagram, WhatsApp սոցիալական հարթակների վրա, գրում են թուրքական լրատվամիջոցները։ Ընկերությունը հայտնում է, որ Threads-ի օգտատերերը Թուրքիայում կկարողանան ապակտիվացնել կամ ջնջել իրենց հաշիվները, ինչպես …