2025 թվականի պետբյուջեով Ադրբեջանի պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը կազմելու են 8,396,297,596․0 մանաթ (շուրջ 5 մլրդ դոլար)։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դա արտացոլված է «Ադրբեջանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրինագծում։ Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ երկիրը զգալիորեն կրճատելու է պաշտպանության և անվտանգության ծախսերը՝ գրեթե 7%-ով, և որ Ադրբեջանի 2025 թվականի պետբյուջեի նախագծում …

