Թբիլիսին կատարում է Բաքվի պատվերը․ Վրաստանում կալանավորված ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողը չոր հացադուլ է հայտարարել

Լուրեր

06.10.2026 | 17:17
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:14
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
Բոլորը

Ադրբեջանական ընդդիմադիր Azel.TV կայքի ղեկավար Աֆղան Սադիգովը, որը կալանավորված է Վրաստանում՝ Ադրբեջանին արտահանձնելու նպատակով, փետրվարի 2-ից չոր հացադուլ է հայտարարել։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է լրագրողի կինը՝ Սևինջ Սադիգովան ամուսնու հետ հեռախոսազրույցից հետո։

136 օր հացադուլի մեջ գտնվող Աֆղան Սադիգովը հրաժարվել է ջուր ու դեղորայքից։

«Աֆղանն ասաց, որ շարունակելու է չոր հացադուլը մինչև վերջ։ Նրա վիճակը ծայրահեղ ծանր է։ Չոր հացադուլից առաջ նա արդեն նիհարել էր 42 կգ։ Աֆղանի կալանքը քաղաքական է։ Վրաստանի իշխանությունները կատարում են Բաքվի պատվերը։ Հունվարի 31-ին նրան դատարան են տարել վաղ առավոտից, իսկ նիստը տևել է մինչև ժամը երեքը։ Ինչպե՞ս կարելի է տանջել 130 օրից ավելի հացադուլի մեջ գտնվող մարդուն։ Սա ևս մեկ անգամ ցույց տվեց վրացական իշխանությունների անմարդկայնությունն Աֆղանի նկատմամբ։ Նա ադրբեջաներեն գիրք է խնդրել, փաստաբանը բերել է, բայց չեն թողել»,- ասել է Սադիգովան։

Հավելենք, որ հունվարի 31-ին Թբիլիսիի դատարանը երեք ամսով երկարացրել է Սադիգովի կալանքը։

Աֆղան Սադիգովը և նրա ընտանիքը Վրաստան են ժամանել 2023 թվականի դեկտեմբերին՝ վախենալով հետապնդումից։ Անցյալ տարվա հուլիսին նրան թույլ չէին չտվել Վրաստանից մեկնել Թուրքիա՝ ասելով, որ կարող է վերադառնալ միայն Ադրբեջան։ Օգոստոսին լրագրողը ձերբակալվել էր Ադրբեջանի պահանջով։ Բաքվում նրան մեղադրում են շորթման մեջ և պահանջում արտահանձնել։

2024 թվականի նոյեմբերի 28-ին Թբիլիսիի քաղաքային դատարանն Աֆղան Սադիգովին Ադրբեջանին արտահանձնելու որոշում էր կայացրել։ Հունվարի 15-ին Թբիլիսիի վերաքննիչ դատարանը մերժել էր լրագրողի բողոքը։ Սադիգովն անցյալ տարվա սեպտեմբերի 21-ից հացադուլ էր հայտարարել՝ բողոքելով իր ձերբակալության և ապաստան չտրամադրելու դեմ։ Հոկտեմբերի 8-ին հացադուլի արդյունքում նրա ինքնազգացողությունը վատացել էր, նրան տեղափոխել էին բանտային հիվանդանոց։

Վրաստանի իշխանությունները հրաժարվել են Սադիգովին քաղաքական ապաստան տրամադրել։ Վրացական կողմն իր մերժումը բացատրել է նրա դեմ հարուցված գործում «քաղաքական դրդապատճառների բացակայությամբ»։ Սադիգովի արտահանձնման համապատասխան հարցումն Ադրբեջանի գլխավոր դատախազությունից վրացական կողմը ստացել է հուլիսին։ Դրանում ասվում է, որ մայիսի 10-ին Սադիգովի դեմ քրեական գործ է հարուցվել շորթման մեղադրանքով։ Դատարանի որոշմամբ՝ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի