Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հունիսի 18-ին հանդիպել է Լատվիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղարի տեղակալ Անջեյս Վիլումսոնսի հետ․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։ Հանդիպմանը ներկա է եղել Հայաստանում Լատվիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էդիտե Մեդնեն (նստավայրը` Թբիլիսի): Ողջունելով հյուրերին` Սարգիս Խանդանյանն ընդգծել է, որ վերջին տարիներին ակտիվացել է երկու երկրների միջխորհրդարանական համագործակցությունը, …