Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն ռադայում ներկայացրել է Ռուսաստանի հետ պատերազմում իր «հաղթանակի ծրագիրը»։ BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ ծրագիրը բաղկացած է հինգ կետից ու երեք գաղտնի դիմումից։ Առաջին կետն աշխարհաքաղաքական է՝ Ուկրաինային հրավիրել ՆԱՏՕ «հիմա»։ Երկրորդ կետը պաշտպանությունն է։ Ռուսաստանի տարածքում գործողությունների շարունակություն և դրա տարածքում հարվածների սահմանափակումների վերացում, գործընկերների հետ ռուսական ավիացիայի համատեղ ոչնչացում, …

