Ամերիաբանկը ներգրավել է 105 մլն եվրոյի վարկ՝ ՓՄՁ-ների ֆինանսավորման համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 19:00
Իշխանությունն ընդդիմությանը ՌԴ-ի գործակալ է կոչում․ դատավճիռներ պիտի լինեին, թե չէ՝ 37 թվի հոտ է գալիս․ Վարդան Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:47
Վարազդատ Սուքիասյանը՝ Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:35
Հիմնավոր կասկած ունենք, որ տանն էլ բան դրած կլինեն. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:24
Բա վարչապետ ես, ազնի՛վ խոսի. Գյումրու մանկապարտեզի վրա 27 հազար կՎտ հավելագրում կա. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:16
Մենք սովոր ենք ճնշումներին. դատավոր Կարապետ Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:05
Ռաֆայել Նադալը կարող է դառնալ «Ռեալի» նախագահը
06.11.2026 | 17:54
ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում, իշխանության խնդրանքով Սամվել Կարապետյանն այն գնեց. Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:43
«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում հայտնաբերվել են կեղծված պիտանիության ժամկետով «Կինդեր» քաղցրավենիքներ
06.11.2026 | 17:34
Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախ, մասնակցել բնակավայրերի և նոր գործարանի բացմանը
06.11.2026 | 17:33
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
06.11.2026 | 17:25
Ապագան ցույց կտա. Կադաստրի ղեկավարը` Արծվաշենը «աջ ու ձախ տանելու» մասին
06.11.2026 | 17:17
Գազը մինչև մարտ չի կարող թանկանալ. Մեսրոպ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
Բոլորը

Վճարովի բովանդակություն

Հայաստանում ամենախոշոր վարկային պորտֆելն ունեցող Ամերիաբանկը ներգրավել է 105 միլիոն եվրոյի ֆինանսավորում Եվրոպական ներդրումային բանկից։ Սա  մեկին մեկ գործարքի շրջանակում Հարավային Կովկասի որևէ բանկի երբևէ տրված ամենախոշոր վարկն է։

Այս գործարքով Ամերիաբանկը մատչելի ու հասանելի վարկեր կտրամադրի միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին, ինչպես նաև միջին կապիտալ ունեցող ընկերություններին՝ աջակցելով նրանց բիզնեսի աճին, մրցունակության բարձրացմանն ու կայուն զարգացմանը։

Այս նշանակալի գործարքն  ընդգծում է Ամերիաբանկի և Եվրոպական ներդրումային բանկի համատեղ հանձնառությունը՝ մասնավոր հատվածի աճի միջոցով խթանելու տնտեսական զարգացումը և նպաստելու Հայաստանի անցմանը դեպի կանաչ տնտեսություն: 

Եվրոպական ներդրումային բանկի գնահատականների համաձայն՝ այս նախաձեռնության շրջանակում աջակցություն կտրամադրվի շուրջ 400 միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների և կապահովվի ավելի քան 15,000 աշխատատեղ, որը համահունչ է հայկական բիզնեսի հնարավորություններն ընդլայնելու ու տնտեսությունն ամրապնդելու Ամերիաբանկի հանձնառությանը: 

Ֆինանսավորման մի մասը տրամադրվելու է ՀՀ դրամով՝  միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին արժութային ռիսկերից պաշտպանելու համար։ Եվրամիությունը սատարում է գործարքը՝ տրամադրելով դրամաշնորհային ֆինանսավորում, ինչը հնարավորություն է տալիս վարկի համար մատչելի տոկոսադրույք սահմանել։ 

Ամերաբանկի և Եվրոպական ներդրումային բանկի այս գործարքը հաջորդում է Միջազգային ֆինանսական կորպորացիայի և Ամերիաբանկի միջև 200 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսավորման մասին համաձայնագրին` ամրապնդելով Բանկի ռազմավարական ջանքերը Հայաստանի կայուն տնտեսական աճին ուղղված միջազգային ֆինանսավորում ներգրավելու ուղղությամբ:

Ամերիաբանկը Հայաստանի տնտեսության ամենախոշոր վարկատուն է՝ 1.3 տրլն  դրամ ընդհանուր համախառն վարկային պորտֆելով։ 2009 թվականից Ամերիաբանկը տարբեր միջազգային ֆինանսական կառույցներից ներգրավել է շուրջ 1․4 մլրդ ԱՄՆ դոլարի ֆինանսավորում՝ ուղղելով այդ միջոցները Հայաստանում կենսական նշանակության տնտեսական ոլորտների զարգացմանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան