Ով է կանգնած «Արբատ» կամավորական գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանի սպանության հետևում

Լուրեր

17.07.2026 | 23:30
ԲԸՏՄ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու տեսչության մասնակցությունը
17.07.2026 | 23:21
«88» սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասը կրկին կգործի
17.07.2026 | 23:07
Ավարտվել է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելմանը նվիրված եռօրյա աշխատաժողովը
17.07.2026 | 22:56
Հայաստանի համար էբոլայի ներթափանցման և տարածման ռիսկը շարունակում է գնահատվել ցածր. ՀՎԿԱԿ
17.07.2026 | 22:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում
17.07.2026 | 22:33
Հիմնանորոգվել է Սևան- Շողակաթ-Վարդենիս մայրուղուց Ծափաթաղ գյուղ մտնող ճանապարհը
17.07.2026 | 22:24
COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու առաջիկա անելիքները ներկայացվել են դիվանագիտական առաքելություններին
17.07.2026 | 22:22
Մեկ հարթակ, տասնյակ ընկերություններ․ eLogi Fest 26-ը բացում է լոգիստիկ նոր հնարավորություններ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.07.2026 | 22:13
Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին
17.07.2026 | 22:00
Ո՞վ է իրականում Կոնստանտին Սոկոլովը, որ ղեկավարելու է TRIPP+ զարգացման հիմնադրամը
17.07.2026 | 21:50
Ադրբեջանը վերսկսում է ուղիղ չվերթները դեպի ՌԴ, որոնք դադարեցվել էին AZAL-ի ինքնաթիռի կործանումից հետո
17.07.2026 | 21:39
Առաջին անգամ հայկական բոլոր ակումբները հաղթահարել են եվրագավաթների որակավորման առաջին փուլը
17.07.2026 | 21:26
«Ոդիսևս» նոր հեռուստասերիալի նկարահանումները Հայաստանում և Հունաստանում կմեկնարկեն 2027 թվականի սկզբին
17.07.2026 | 21:14
Արարատի համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
17.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Իսպանիա vs Արգենտինա․ Ֆուտբոլային մեծ բախում՝ Աշխարհի չեմպիոնի գավաթի համար․ ո՞ր թիմը կհաղթի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր Մոսկվայի «Ալ առագաստներ» բնակելի համալիրում «անհայտ սարքի» պայթյուն է տեղի ունեցել։ Չորս մարդ վիրավորվել է, իսկ «Արբատ» կամավորական գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանը զոհվել է։ Ըստ իրավապաշտպան Պավել Լիսյանսկիի՝ «Արբատ» կամավորական գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանի սպանության հետ կարող են կապված լինել ՌԴ հատուկ ծառայությունները։ Իրավապաշտպանը նման կարծիք է հայտնել «Դոժդի» հետ զրույցում։

Իրավապաշտպանն իր այս դիրքորոշումը բացատրում է այն հանգամանքով, որ Կրեմլը հետզհետե մաքրում է բոլոր նրանց, ովքեր ինչ-որ կերպ կապված են եղել Ուկրաինայի հետ։

«Իսկ եթե վերցնենք Արմեն Սարգսյանին, ապա կտեսնենք, որ կրակոցներ են եղել Մոսկվայի կենտրոնում, որ նա ոչ այնքան Կրեմլին ենթարկվող անձնավորություն է եղել, նա շատ մեծ ազդեցություն է ունեցել Ուկրաինայի գրավյալ Դոնեցկի մարզում, իսկ այդպիսի խաղացողները Կրեմլին երբեք պետք չեն եղել»,- նշել է իրավապաշտպանը։

2024 թվականի փետրվարին Սարգսյանի անունը հայտնվել է Telegram-ի լրահոսում, քանի որ նրա դուստրը Մոսկվայի կենտրոնում ճանապարհային կոնֆլիկտի մեջ էր մտել ծագումով Չեչնիայից, MMA մարտիկ Ռասուլ Օչաևի հետ։ Կողմերը չեն կարողացել իրավիճակը կարգավորել խաղաղ ճանապարհով, ինչի պատճառով կրակոցներ են հնչել ՌԴ ԱԳՆ շենքի մոտ գտնվող Golden Ring հյուրանոցի մոտ։ Կոնֆլիկտի արդյունքում Սարգսյանի թիկնապահներից երկուսը և Օչաևը հրազենային վնասվածքներ են ստացել։ Ավելի ուշ Օչաևը դատապարտվել է 3,5 տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում:

Սարգսյանի սպանությունից անմիջապես հետո ռուս ռազմական բլոգերների մեծ մասը ենթադրություն հայտնեցին, որ ահաբեկչության հետևում կանգնած են ուկրաինական հատուկ ծառայությունները։ Որոշ Telegram ալիքներ էլ ենթադրում են, որ սպանության մեջ կարող է լինել «չեչենական հետք»:

Իսկ ո՞վ էր Արմեն Սարգսյանը։ Ռուսական պետական լրատվամիջոցները Սարգսյանին անվանում են ինքնահռչակ Դոնեցկի հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիայի ղեկավար և «կամավորական գումարտակի հիմնադիր»։

Mediazona-ն գրում է, որ Սարգսյանը հայտնի է որպես Ռուսաստանի կողմից պատերազմին մասնակցող հայկական գումարտակի՝ «Արբատի» հիմնադիր։ Ըստ այդ տեղեկությունների՝ 2023 թվականին ՀԱԵ Ռուսաստանի գլխավոր տաճարում «օրհնվել են» գումարտակի մարտիկները։

Սարգսյանը համարվում է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի մտերիմը, գրում է The Insider-ը։ Ուկրաինական հետախուզական ծառայությունների տվյալներով՝ «Արբատ» գումարտակի կորիզը կազմված է «ծանր հանցագործությունների համար դատապարտված կրկնահանցագործներից»։

Ուկրաինան Սարգսյանին մեղադրում է Եվրամայդանի ժամանակ հանցագործություններ կատարելու մեջ։ Ըստ հետաքննության՝ Սարգսյանը սերտ կապեր է ունեցել ՌԴ ԱԴԾ-ի հետ և, ի թիվս այլ բաների, ծառայել է որպես Դոնեցկի տարածքում գտնվող բանտերի «վերահսկիչ»:

Հիշեցնենք նաև, որ 2024 թվականին Հայաստանի իշխանությունները հայտարարեցին, որ կանխել են երկրում պետական հեղաշրջման փորձ։ ՀՀ ԱԱԾ մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ դավադիրները մարտիկներ են պատրաստել «Արբատ ռազմաբազայի տարածքում՝ Ա.Ս.-ի ղեկավարությամբ»։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի