Դոնալդ Թրամփը համաձայնել է՝ USAID-ը պետք է փակվի․ Մասկ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է՝ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը «պետք է փակվի»՝ գործակալության ապագայի շուրջ օրեր շարունակ շահարկումներից և այն բանից հետո, երբ դրա ֆինանսավորումը սառեցվեց, տասնյակ աշխատակիցներ հարկադիր արձակուրդ ուղարկվեցին, գրում է CNN-ը:

«Ինչ վերաբերում է USAid-ի հարցին, ես նախագահի հետ մանրամասն անդրադարձա դրան, և նա համաձայնեց, որ մենք պետք է փակենք այն»,- ասել է Մասկը։

Նա նաև հայտարարել է, որ ինքը «մի քանի անգամ» քննարկել է Թրամփի հետ, և Թրամփը հաստատել է, որ ցանկանում է փակել գործակալությունը, որը տարեկան միլիարդավոր դոլարի մարդասիրական օգնություն և զարգացման ֆինանսավորում է տրամադրում։

Հիշեցնենք, որ USAID-ը ստեղծվել է 1961 թվականին՝ այլ երկրներին մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով։ Հունվարի 20-ին՝ իր երդմնակալության օրը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 90 օրով սառեցրեց USAID-ի նախաձեռնությունները, այդ ընթացքում կառույցի ծրագրերը պետք է վերանայվեն։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի