ՌԴ Ամուրի շրջանում ուղղաթիռ է կործանվել, որի հետևանքով զոհեր կան, գրում է Ինտերֆաքսը։ «Ամուրի Տինդինսկի շրջանում վթարի է ենթարկվել հինգ նստատեղով փոքր Robinson R-66-ը, որում չորս մարդ է եղել։ Նախնական տվյալներով՝ բոլորը մահացել են»,- հայտնել են արտակարգ իրավիճակների ծառայությունից։ Ուղղաթիռը պատկանել է տեղի անտառահատման ընկերությանը։ «Ինքնաթիռում անտառահատման ընկերության աշխատակիցներ են եղել»,- հայտնել են ծառայությունից։ …