Լիբանանում Ադրբեջանի դեսպանատան անձնակազմը մասամբ տարհանվել է։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն՝ պատասխանելով ադրբեջանական լրատվամիջոցների հարցմանը։ «Մեր դեսպանատունը Լիբանանում շարունակում է իր գործունեությունը, սակայն անձնակազմը մասամբ տարհանվել է»,- ասել է նա։ Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել անվտանգության նկատառումներից ելնելով Լիբանանից Ադրբեջանի դեսպանատան անձնակազմի տարհանման մասին։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի …

