Հայտնի է քաղաքապետարանի գործով ձերբակալվածներից ևս մեկի անունը

Լուրեր

14.09.2026 | 23:23
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
14.09.2026 | 23:04
Գազամատակարարման դադարեցումներ Արարատի մարզի Այգեստան բնակավայրում, Բերդ քաղաքում
14.09.2026 | 22:44
ՏԿԵ նախարարը և Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին առնչվող հարցեր
14.09.2026 | 22:18
Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
14.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
Բոլորը

Քաղաքապետարանի գործով ձերբակալվածներից մեկը փաստաբան Ռոբերտ Դարբինյանն է։ Այս մասին հայտնում են իրավապահ մարմիններում Factor TV-ի աղբյուրները։ Դարբինյանը 2018 թվականին եղել է Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը։

Փաստաբանին ազատությունից զրկելու դեպքում Փաստաբանների պալատն այս մասին ծանուցվում է։ Պալատին ծանուցվել է փաստաբանի ձերբակալման մասին, թե ոչ, այս պահին մեզ ճշտել չի հաջողվել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի քաղաքապետարանում այսօր ձերբակալված պաշտոնյաներից մեկը հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուլզադյանն է։

Մինչ այդ Քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանն էր տարածել ձերբակալությունների մասին տեղեկությունը՝ մանրամասներ չհայտնելով։ «Հարգելի՛ գործընկերներ, տեղեկացնում եմ, որ ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ։ Քաղաքապետարանը համագործակցում է իրավապահ մարմինների հետ՝ օրենքով սահմանված ընթացակարգերին աջակցելու նպատակով։ Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե»,- հայտնել է Կոստանյանը։

Հակակոռուպցիոն կոմիտեից ևս այս պահին միայն հաստատում են ձերբակալված անձանց առկայության մասին տեղեկությունը՝ այլ մանրամասներ չհայտնելով։

Արաքս Մամուլյան