Պաշտոնական Երևանի կողմից Պաղեստինի ճանաչումից հետո Իսրայելում ՀՀ դեսպան Արման Հակոբյանը կանչվել է երկրի ԱԳՆ, գրում է The Times of Israel-ը։ Իսրայելի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հայաստանի դեսպանին կանչել է «խիստ նկատողություն» փոխանցելու՝ Պաղեստին պետությունը ճանաչելու մասին հայտարարությունից հետո։ Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ-ն այսօր ավելի վաղ հայտարարություն էր տարածել Պաղեստինի պետության ճանաչման վերաբերյալ։