Ծանուցումներ են ուղարկել․ ԶՊՄԿ ղեկավարությունն ու աշխատակիցները կրկին չեն կարողացել համաձայնության գալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 13:13
Ռյուտեն հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում հաղթողներ չեն լինելու
06.11.2026 | 13:00
Վեդիում շուրջ 98 մլն դրամ արժողությամբ 5 հա հողատարածքն ու շինությունը կվերադարձվեն պետությանը
06.11.2026 | 12:52
Շիրակում 12 տարեկան երեխայի նկատմամբ սեքսուալ բռնություն գործադրած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
06.11.2026 | 12:49
Ուկրաինան հարվածել է Կրասնոդարի երկրամասում Աֆիպսկի նավթավերամշակման գործարանին
06.11.2026 | 12:38
Հայաստանի հավաքականի կազմը՝ առանց Էդուարդ Սպերցյանի
06.11.2026 | 12:27
Մարկո Ռուբիոն հերքել է հրաժարական տալու ծրագրերի մասին լուրերը
06.11.2026 | 12:15
Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ
06.11.2026 | 12:07
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 12:05
Համոզված եմ՝ առաջիկայում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:50
Էդգար Շաթիրյան, Վլադիմիր Վարդանյան․ Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածուները կրկին նույն անձինք են
06.11.2026 | 11:46
«Գարեգին Բ-ի գործով Արման Սարոյանը և մեղադրողները չէին ներկայացել,միտում ունեն ձգձգելու քննությունը»․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:38
Մարդիկ ունեն պետությունը ատելու հիշողություն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:25
Փաշինյանը պատասխանում է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի մասնակիցների հարցերին․ ՈւՂԻՂ
06.11.2026 | 11:19
29 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը վերսկսել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում նոր հուշարձանների ընդգրկման գործընթացը
06.11.2026 | 11:11
Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների գործով նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Այսօր՝ երեկոյան ժամը 5-ին, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարության և աշխատակիցների հանդիպումը կրկին ավարտվել է առանց համաձայնության։ Այս մասին Factor.am-ին տեղեկացրեց գործադուլը համակարգող խորհրդի անդամ Վահե Մխիթարյանը։

Նրա խոսքով՝ հանդիպումը երկար է տևել, կողմերը մնացել են իրենց դիրքորոշումներին։ ԶՊՄԿ-ի մեկ այլ աշխատակցի խոսքով էլ՝ բանավոր խոստացել են իրենց պահանջները կատարել, բայց դա իրենց չի բավարարում։

«Պայքարը շարունակելու ենք՝ մինչև մեր պահանջները չկատարվեն։ Մեզ բանավոր կերպով խոստանում են, որ գնացեք, աշխատեք, մենք ձեր պահանջները կկատարենք, բայց մենք էդ բանավորը լսել ենք, հիմա մեզ պետք է, որ իրենք հայտարարությամբ հանդես գան ու ասեն, որ էդ ամենն անելու են, որ մենք անցնենք բնականոն աշխատանքի։ Սրանով առաջինը մենք ենք տուժում, որովհետև մենք էս չաշխատած օրերի համար գումար չենք ստանալու»,- Factor.am-ի հետ զրույցում նշեց ԶՊՄԿ-ի աշխատակիցը։

Նրա խոսքով՝ հանդիպման ընթացքում նաև փորձել են վախեցնել միջին օղակի ղեկավար կազմին։ «Ասել են՝ գնացեք՝ ոնց ուզում եք աշխատացրեք, դա վախեցնել ա, էլի, բայց մեր ղեկավարներն ասել են, որ մեր կողմից են»,- հավելեց գործադուլի մասնակիցը։

Հիշեցնենք, որ արդեն 6-րդ օրն է՝ ԶՊՄԿ-ի հարյուրավոր աշխատակիցներ գործադուլ են անում՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում 120-ից 150 հազար դրամի չափով։ Կառույցի ղեկավարությունը, սակայն, պահանջն անիրատեսական է համարում։

Անժելա Պողոսյան