Հետախուզման մեջ գտնվող Վիգեն Սարգսյանի պաշտպանը միջնորդեց կասեցնել նրա վերաբերյալ ապօրինի գույքի գործի քննությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
01.10.2026 | 21:30
COP17-ի նախաշեմին Բրյուսելում կոչ են արել կենսաբազմազանության խոստումները վերածել գործողությունների
01.10.2026 | 21:13
Ադրբեջանը Մասկի SpaceXAI-ի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ
01.10.2026 | 21:00
Կառավարությունն ունի ռեսուրսներ՝ դիմակայելու գազի թանկացմանը, ՌԴ-ի կոշտ պատժամիջոցներին․ Թունյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 20:44
Մոսկվայում ներկայացվել է «Պուտինի ուղի» նախագիծը՝ ՌԴ-ի, Վրաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ
01.10.2026 | 20:42
Հայաստան-Իրան հանդիպմանը քննարկվել են բեռնափոխադրումների ծավալների մեծացման հնարավորությունները
01.10.2026 | 20:30
Բաբայա՞նը կմնա, թե՞ ՔՊ-ն «կվերցնի Աբովյանը»․ համայնքապետի աթոռի համար պայքարը մեկնարկել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 20:25
Ադրբեջանն ԱՄՆ-ի և Գերմանիայի հետ գործարքի արդյունքում ազատ է արձակել տնտեսագետ Իբադօղլուին, սակայն նրա դատապարտված եղբայրը մնում է կալանավայրում
Բոլորը

Դատախազությունը պահանջում է Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանից և կնոջից բռնագանձել բնակարաններ, դրամական միջոցներ և ենթադրյալ ապօրինի գնահատված այլ գույք։ Հակակոռուպցիոն դատարանում այսօր նշանակված էր Սարգսյանի գործով դատական նիստ։

Սարգսյանը բացի ենթադրյալ ապօրինի գործից անցնում է նաև քրեական գործերով, 2019 թվականից հետախուզման մեջ է։
Այսօրվա դատական նիստի ընթացքում նրա պաշտպան Արմեն Հարությունյանը միջնորդեց կասեցնել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթը՝ մինչև Սարգսյանի վերաբերյալ քրեական գործերով դատական ակտերի առկայությունը։

Պաշտպանը նշեց, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով քննության առարկա են այն նույն հանգամանքները, որոնք քրեական գործով են քննության առարկա։ Պաշտպանը նաև նշեց, որ քրեական գործի շրջանակներում իրենց իրավունք չունեն վկաների հետ հանդիպումներ ունենալու, ինչը բարդացնում է նույն հանգամանքների վերաբերյալ քաղաքացիական գործի շրջանակներում իրենց կողմից փաստահավաք գործունեություն իրականացնելուն։

Հիշեցնենք, որ Վիգեն Սարգսյանի և կնոջ ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման գործը դատարան է ուղարկվել 2024-ի մայիսին։ Հայցադիմումի վերաբերյալ Դատախազության կողմից տարածված հաղորդագրության համաձայն՝

Դատախազությունը պահանջում է Վիգեն Սարգսյանից և և կնոջից բռնագանձել․

  • Անշարժ գույք Երևանի կենտրոնում, իսկ անհնարինության դեպքում՝ գույքի միջին շուկայական արժեքը՝ 181 մլն 125 հազար դրամ,
  • ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում գտնվող բնակելի տարածքը, իսկ անհնարինության դեպքում՝ գույքի ձեռքբերման արժեքը՝ 2 մլն 50 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 940 մլն 909 հազար դրամ,
  • 255 մլն 454 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ
  • 172 մլն 486 հազար դրամ, որը, ըստ Դատախազության, չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել, քանի որ 2004-2022 թվականների ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի և/կամ հնարավոր չէ նույնականացնել՝ բռնագանձումը տարածելով նաև համատեղ կյանքի ընթացքում Լ.Գ.-ի անվամբ առևտրային բանկերում առկա դրամական միջոցների, գույքերի վրա:

Մանրամասները՝ տեսանյութում

Արաքս Մամուլյան