Ինչու 270 հազար թոշակառու հետվճար չի ստանում․ այն, ինչի մասին Կառավարությունը լռում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 13:13
Ռյուտեն հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում հաղթողներ չեն լինելու
06.11.2026 | 13:00
Վեդիում շուրջ 98 մլն դրամ արժողությամբ 5 հա հողատարածքն ու շինությունը կվերադարձվեն պետությանը
06.11.2026 | 12:52
Շիրակում 12 տարեկան երեխայի նկատմամբ սեքսուալ բռնություն գործադրած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
06.11.2026 | 12:49
Ուկրաինան հարվածել է Կրասնոդարի երկրամասում Աֆիպսկի նավթավերամշակման գործարանին
06.11.2026 | 12:38
Հայաստանի հավաքականի կազմը՝ առանց Էդուարդ Սպերցյանի
06.11.2026 | 12:27
Մարկո Ռուբիոն հերքել է հրաժարական տալու ծրագրերի մասին լուրերը
06.11.2026 | 12:15
Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ
06.11.2026 | 12:07
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 12:05
Համոզված եմ՝ առաջիկայում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:50
Էդգար Շաթիրյան, Վլադիմիր Վարդանյան․ Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածուները կրկին նույն անձինք են
06.11.2026 | 11:46
«Գարեգին Բ-ի գործով Արման Սարոյանը և մեղադրողները չէին ներկայացել,միտում ունեն ձգձգելու քննությունը»․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:38
Մարդիկ ունեն պետությունը ատելու հիշողություն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:25
Փաշինյանը պատասխանում է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի մասնակիցների հարցերին․ ՈւՂԻՂ
06.11.2026 | 11:19
29 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը վերսկսել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում նոր հուշարձանների ընդգրկման գործընթացը
06.11.2026 | 11:11
Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների գործով նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Հայաստանի կենսաթոշակառուների և նպաստառուների գրեթե կեսը՝ 48,2%-ը, չի օգտվում անկանխիկ գնումների դեպքում հետվճարի հնարավորությունից։ Factor.am-ը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից պարզել է, որ 2024 թվականի դեկտեմբերի դրությամբ՝ անկանխիկ եղանակով վճարումներից հետվճար ստացել է 289,813 կենսաթոշակառու և նպաստառու։

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2024 թվականի հուլիսի 1-ի դրությամբ՝ Հայաստանում եղել է 494,659 կենսաթոշակառու և 65,193 նպաստառու։ Ստացվում է, որ 270,039 անձ փաստացի չի օգտվում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի բնորոշմամբ, թոշակի այս «ավելացումից»։

«Մենք 4000 դրամով մարդկանց թոշակն ավելացրել ենք: Բայց ասում են՝ այդպես էլ այս տարի թոշակը չավելացավ: Ո՛չ, այս որոշումից հետո ամեն ամիս թոշակն ավելանում է»,- 2025 թվականի հունվարի 9-ի Կառավարության նիստում ասել է Փաշինյանը։

Մինչդեռ, վարչապետն իր խոսքում երբևէ չի հիշատակել 270,039 քաղաքացիներին, որոնք ինչ-ինչ պատճառներով դուրս են մնացել համակարգից և չեն օգտվում թոշակի «ավելացումից»։ Նրանցից 73,684-ը, օրինակ, «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության քարտով է ստանում թոշակը, իսկ 2024-ի ապրիլից այս բանկի միջոցով ծրագրի վճարումները դադարեցվել են։ Պոտենցիալ շահառուների մի մասն էլ գերադասում է թոշակը ստանալ առձեռն՝ փոստի միջոցով՝ խուսափելով բանկերից։

Անկանխիկ գործարքներից հետվճարի ծրագիրը սկսվել է 2022 թվականի հուլիսին։ Ամեն տարի կառավարությունը ծրագրի գործունեությունը 1 տարով երկարացնելու որոշում է կայացնում։ 2024-ի սեպտեմբերի 1-ից կենսաթոշակի և նպաստի հետվճարի չափը, նախկին 10%-ի փոխարեն, սահմանվել է 12%, իսկ հետվճարի առավելագույն չափը՝ 6000 դրամ՝ նախկին 5000 դրամի փոխարեն։

Սկզբնական շրջանում ծրագրին միացել էր 4 բանկ՝ «ՎՏԲ Հայաստան», «Արդշինբանկ», «Հայբիզնեսբանկ» և «ԱԿԲԱ» բանկ։ Այսինքն՝ միայն այդ բանկերի հաճախորդներն էին օգտվում թոշակի «ավելացումից»։ Մինչև 2024 թվականը հետվճարի բեռը 50։50 էր, այսինքն՝ կեսը տալիս էր պետությունը, կեսը՝ մասնակից բանկը։ 2024-ից, բանկերի դժգոհություններից հետո, բեռն ամբողջությամբ ստանձնել է պետությունը։

Ծրագրի մեկնարկից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը շահառուներին վերադարձվել է 15,2 մլրդ դրամ։ Մեկ շահառուի գծով հաշվարկված ամսական գումարը 2022-ի դեկտեմբերին կազմել էր 3079 դրամ, 2024-ի տարեվերջին՝ մոտ 4200 դրամ:

Ստացվում է՝ Հայաստանի 270,039 թոշակառուների համար խախտված է սոցիալական արդարության սկզբունքը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գայանե Խաչատրյան