Թուրքիայի ԱԳ նախարարն «անընդունելի» է անվանել Գազայի հետ կապված Թրամփի ծրագիրը

Լուրեր

25.05.2026 | 22:30
Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում վիլլայի անվանական սեփականատեր է, որտեղ ապրել է Ալինա Կաբաևան. այն գնվել է «Գազպրոմբանկի» միջոցներով. The Insider
25.05.2026 | 22:28
Լավրովն ու Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել
25.05.2026 | 22:15
ՊԵԿ-ը արձագանքել է կաշառքի կասկածանքով ձերբակալված աշխատակիցների դեպքին
25.05.2026 | 22:01
Կրեմլի հաշվարկն այն է, որ տնտեսական շանտաժով ազդեն ընտրողի քվեի վրա․ Լևոն Բարսեղյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.05.2026 | 21:42
Օսիպյանը քաղբանտարկյա՞լ․ արցախցի գործիչը հացադուլի մեջ է, քաղհասարակությունը պահանջում է ազատել նրան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.05.2026 | 21:37
ՔՊ-ն քարոզարշավը հրավառությամբ սկսեց, գունավոր ծխի դատարկ պարկուճները թափվեցին հրապարակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.05.2026 | 21:24
Ադրբեջանցի ոստիկան է սպանվել Իրանի հետ սահմանին փոխհրաձգության հետևանքով
25.05.2026 | 21:10
Ծառուկյանի տունը՝ ծերերի՞ն․ Փաշինյանի նախընտրական խոստմանը ԲՀԿ ղեկավարն արձագանքում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.05.2026 | 21:00
Նիկոլ Փաշինիյանի ուժը կարող է քվեարկել մեր վարչապետի թեկնածուի օգտին, եթե նախկինների վերադարձից շատ է վախենում․ Միքայել Նահապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.05.2026 | 20:57
Ծրագիր ունենք, որ Հայաստանում ունենանք մեր Արցախը․ Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.05.2026 | 20:44
Կգա, կիմանաք․ Միրզոյանը` Ռուբիոյի այցի նպատակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.05.2026 | 20:35
Մեծ Բրիտանիայի ՊՆ ղեկավարի ինքնաթիռը կորցրել է GPS ազդանշանը Ռուսաստանի սահմանի մոտ
25.05.2026 | 20:26
Ստեփանակերտում ու Շուշիում հեղեղներ են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.05.2026 | 20:11
Ձերբակալել են ՊԵԿ աշխատակիցներ կաշառք ստանալու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով. ՆԳՆ
25.05.2026 | 20:08
«Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական հանրահավաքը Գյումրիում. ՈՒՂԻՂ
Բոլորը

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հատվածը վերահսկողության տակ վերցնելու և պաղեստինցիներին այլ երկրներում վերաբնակեցնելու առաջարկը, գրում է TRT Haber-ը։

«Գազայի հատվածի հետ կապված ԱՄՆ նախագահ Թրամփի հայտարարությունը զարմացրել է նաև աշխարհին։ Գազայի մասով Թրամփի ծրագիրն անընդունելի է։ Տեղահանության խնդիրն այնպիսի իրավիճակ է, որը ո՛չ տարածաշրջանը, ո՛չ մենք չենք կարող ընդունել։ Ժամանակի կորուստ է նույնիսկ դրա մասին մտածելը: Սխալ է այն բացել անգամ քննարկման համար»,-ասել է Ֆիդանը Անադոլուի հետ զրույցում՝ նշելով, որ դեմ են ցանկացած նախաձեռնության, որը բացառում է Գազայի ժողովրդին։

Նա նշել է, որ աշխարհը շարժվում է դեպի ջունգլիների օրենքը, որտեղ հզորները գործում են «Ես դա անում եմ, որովհետև ուժեղ եմ» փիլիսոփայությամբ՝ առանց հաշվի առնելու ուրիշների կարիքները։

Հիշեցնենք՝ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները կարող է վերահսկողության տակ «վերցնել» Գազայի հատվածը, հնարավոր է՝ ամերիկյան զորքերի օգնությամբ, նաև առաջարկել այնտեղ ապրող պաղեստինցիներին հեռանալ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի