Ռուսական գերձայնային Սու-34 կործանիչ-ռմբակոծիչը ոչնչացվել է օգոստոսի լույս 3-ի գիշերը ՌԴ Ռոստովի մարզի Մորոզովսկի ռազմական օդանավակայանի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակման արդյունքում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունը։ Գերատեսչությունը հրապարակել է արբանյակային լուսանկարներ, որոնք արվել են առաջնագծից 265 կիլոմետր հեռավորության վրա գտնվող ռուսական օդանավակայանի վրա հարձակումից հետո։ Հետախուզական վարչության հաղորդմամբ՝ լուսանկարներում, …