ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի նավթի արտահանման դեմ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի նավթարդյունաբերության ոլորտի դեմ։ Սահմանափակումներն ուղղված են միջազգային ցանցին, որը նպաստում է միլիոնավոր բարել իրանական նավթի առաքմանը Չինաստան, գում է VOA-ն:

Ամերիկյան Ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկողության գրասենյակը (OFAC) հայտնել է, որ պատժամիջոցներն ուղղված են Sepehr Energy առաջատար ընկերության դեմ, որը Իրանի գլխավոր շտաբը, իբր, օգտագործում է նավթ մատակարարելու համար:

Պատժամիջոցները կվերաբերեն Չինաստանի, Հնդկաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների իրավաբանական և ֆիզիկական անձանց, ինչպես նաև մի քանի դատարանների:

OFAC-ի տվյալների համաձայն՝ Sepehr Energy-ն և նրա մասնաճյուղերը, որոնք գործում են Իրանի Գլխավոր շտաբի միջոցով, օգտագործում են «պատժամիջոցներից խուսափելու մեթոդներ», ներառյալ՝ ծովային փաստաթղթերի կեղծումը, որպեսզի թաքցնեն օտարերկրյա գնորդներին, այդ թվում՝ Չինաստանին վաճառվող նավթի իրանական ծագումը:

OFAC-ը նշում է, որ ապօրինի վաճառքը տարեկան միլիարդավոր դոլարներ է բերում Իրանին՝ «տարածաշրջանում ապակայունացնող գործողությունները ֆինանսավորելու և ահաբեկչական խմբերին աջակցելու համար», ինչպիսիք են ՀԱՄԱՍ-ը, հութիները և «Հըզբոլլահը»:

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարության մեջ նշել է, որ Իրանն օգտագործում է այդ միջոցները իր միջուկային ծրագիրը զարգացնելու և բալիստիկ հրթիռներ ու ռազմական անօդաչու թռչող սարքեր արտադրելու համար։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի