ԶՊՄԿ-ն 8 աշխատակցի ազատել է աշխատանքից, մյուսներին հորդորում է վերադառնալ աշխատավայր

Լուրեր

06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԶՊՄԿ-ից տեղեկացնում են, որ աշխատակիցներ են ազատվել աշխատանքից։ «Ընկերությունը սկսել է անօրինական գործողությունների և արտադրության սաբոտաժը հրահրող և կազմակերպող մասնակիցների աշխատանքային պայմանագրերի լուծման գործընթաց՝ խստորեն պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսդրության պահանջները»,- մասնավորապես ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։

«Աշխատանքից ազատման հրամաններ են տրվել  թվով ութ աշխատակիցների  վերաբերյալ՝

Մարգարյան Շավարշ Հովհաննեսի

Արշակյան Կարեն Մարութի

Մխիթարյան Վահե Սամվելի

Բաբաջանյան Գոռ Վրեժի

Բաբաջանյան Վահե Վրեժի

Բաբաջանյան Արթուր Վրեժի

Անդրեասյան Կարեն Արկադիի

Աթայան Տիգրան Արշամի

Վերոնշյալ անձինք այլևս չեն հանդիսանում Ընկերության աշխատակիցներ և այս պահից սկսած նրանք չունեն Ընկերության հետ որևէ աշխատանքային հարաբերություն, իսկ նրանց հայտարարությունները կրում են մասնավոր բնույթ։

Աշխատանքից բացակայող մյուս աշխատակիցներին Ընկերությունը հորդորում է օգտագործել այս հնարավորությունը՝ այսօր իրենց հերթափոխին ներկայանալ աշխատավայր և կատարել իրենց աշխատանքային պարտականությունները: ԶՊՄԿ-ում աշխատանքը պահպանելու Ձեր երաշխիքը կախված է Ձեր կողմից աշխատանքը անհապաղ վերսկսելուց: Բոլոր աշխատակիցների, նրանց ընտանիքների և Ընկերության շահերից է բխում արտադրական գործընթացի շուտափույթ վերսկսումը։ Դրանից է կախված աշխատակիցներին աշխատավարձ և նպաստներ վճարելու հնարավորությունը»,- ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ արդեն 8-րդ օրն է՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում աշխատանքները դադարեցված են։ Հարյուրավոր աշխատակիցներ գործադուլ են հայտարարել ու փակել հանք տանող ճանապարհը։ Աշխատողները պահանջում են աշխատավարձի ՝120-ից 150 հազար դրամով բարձրացում։ ԶՊՄԿ աշխատակիցների շրջանում անանուն քվեարկություն էր կազմակերպվել, որի արդյունքներով, ըստ գործադուլի համակարգման խորհրդի անդամ Վահե Մխիթարյանի, աշխատակիցների կեսից ավելին՝ ավելի քան 2400 մարդ կողմ է արտահայտվել գործադուլին։ Վերջին օրերին ԶՊՄԿ ղեկավարությունը հանդիպումներ է ունեցել աշխատողների հետ, սակայն համաձայնություն ձեռք բերել չի հաջողվել։