8 հսկիչ՝ 850 ավտոբուսի համար․ նրանք կարո՞ղ են տուգանել ուղևորին

Լուրեր

06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ն զրուցել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանի հետ։

-Համացանցում մի քանի օր է՝ տեսանյութեր են տարածվում, որտեղ վարորդները բոյկոտող քաղաքացիներին հորդորում են իջնել ավտոբուսից, հակառակ դեպքում՝ հրաժարվում են վարել։ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն նման հրահանգ տվե՞լ է վարորդներին։

– Վարորդներին հրահանգ այն մասով է միայն տրվել, որ պատշաճ կատարեն իրենց աշխատանքը։ Վարորդների աշխատանքային պայմանագրում կա կետ, որի համաձայն անհրաժեշտության դեպքում կարող են ուղևորներին հորդորել, որ ուղեվարձը պետք է վճարեն միայն օրենքով սահմանված կարգով (նկատի ունի ավագանու որոշումը – խմբ)։ Ձեր հարցադրման առումով որևէ զգուշացում կամ հրահանգ չկա։

-Բայց դա վարորդների՞, թե՞ հսկիչների գործառույթն է։

-Ըստ հաստիքացուցակի՝ գծային հսկիչների թիվը 8-ն է և մեկ բաժնի պետ։ Այս պահին գծային հսկիչի մեկ թափուր հաստիք ունենք: Գծային հսկիչների աշխատավարձը 294 հազար դրամ է։ Իսկ վերաբերում է տուգանքի մեխանիզմին՝ նրանք տուգանել չեն կարող, դրա համար օրենսդրական փոփոխություններ են անհրաժեշտ։ Գծային հսկիչների պարտականություններն են՝ երթուղիների հաճախականության վերահսկում, hասարակական տրանսպորտի արտաքին և ներքին մաքրության վերահսկում, վարորդների պատշաճ հագուստով աշխատանքի ներկայության ապահովում, ուղևորների հետ շփման ընթացքում բարեվարքության կանոնների պահպանման վերահսկում, վերահսկողական և աջակցող այլ  գործառույթներ՝ այդ թվում վալիդատորների միջոցով վճարումների ընթացքում առաջացող խնդիրների մասին TelCell ընկերությանը տեղեկացնելը, ինչպես նաև քաղաքացիներին աջակցելը՝ վճարումը ճիշտ կատարելու գործընթացում։

-Հսկիչները քաղաքացիների վճարած հարկերից աշխատավարձ են ստանում, բայց հասարակական տրանսպորտում երբևէ չենք հանդիպել, ինչպե՞ս է ստացվում։

-Ութ աշխատող են, միաժամանակ բոլոր ավտոբուսներում չեն կարող լինել, բայց ամեն օր հսկողություն են իրականացնում։

– Հսկիչները համազգեստ կրո՞ւմ են։

–Չկա որևէ հագուստ, քաղաքացիական աշխատող են, քաղաքացիական հագուստով։

-Իսկ փաստաթուղթ ունե՞ն։

-Այս պահին չունեն, քանի որ կարիքը չկա․ այս պահին տուգանքի մեխանիզմ, ինչպես գիտեք, չկա։ Երբ դա լինի, համապատասխան փաստաթուղթ էլ կունենան։

-Եթե քաղաքացին չի վճարում կամ վճարում է 100 դրամ, վարորդը կարո՞ղ է ավտոբուսը կանգնեցնել և հայտարարել, որ չի քշի, մինչև տվյալ ուղևորը կամ ուղևորները չիջնեն ավտոբուսից։

-Աշխատում ենք հնարավորինս այնպես անել, որ նման դեպքերը բացառենք։ Եղած դեպքերի մասով ՓԲԸ-ում մի ամբողջ բաժին զբաղվում է դրանց արձագանքելով, ավտոբուսներում տեսախցիկները նայելով և առաջին հերթին վարորդների վարքին ուշադրություն դարձնելով։ Վարորդներին զգուշացվել է, որ կանխիկ մետաղադրամ չվերցնեն ուղևորներից։ Վարորդները միայն կարող են հորդորել գումարը ստանալ։

 

Արփի Հակոբյան