Ջալալ Հարությունյանը դատապարտվեց 5 տարի 6 ամիս ազատազրկման

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Գարիկ Աբելյանի, քիչ առաջ հրապարակեց դատավճիռ, համաձայն որի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը դատապարտվեց 5 տարի, 6 ամիս ժամկետով ազատազրկման։ Այս մասին Factor TV-ին ասաց նրա գործով տուժողների ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանը։  Ջալալ Հարությունյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը կմնա անփոփոխ, մինչև դատավճռի ուժի մեջ մտնելը։ 

Ըստ մեղադրանքի՝ գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը 44 օրյա պատերազմի ժամանակ լինելով Պաշտպանության բանակի հրամանատարը,  անփույթ վերաբերմունք է դրսևորել ծառայության նկատմամբ, որի հետևանքով Ցորի զորամասի 20 զինծառայող հայտնվել է հակառակորդի հսկողության ներքո և սպանվել։

Մասնավորապես, ըստ քրեական գործի, Դ20 դիվիզիոնի վրա հակառակորդի հարձակման ժամանակ դիվիզիոնի հրամանատարությունը կապ է հասատել  Ջալալ Հարությունյանի տեղակալ, հրետանու գծով պետ Գենադի Բաղդասարյանի հետ, հայտնել հակառակորդի հարձակման մասին, սակայն Ջալալ Հարությունյանն ասել է,  թե մոտեցողները յուրայիններ են։ Հարությունյանը մեղադրանքը չի ընդունում։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրված բացակայելու արգելքը:

2025 թվականի հունվարի 15-ին դատարանը արդեն իսկ մեղադրական վերդիկտ է կայացրել Հարությունյանի վերաբերյալ, այսինքն՝ նրան մեղավոր է ճանաչել վերագրված արարքում։  Վերդիկտի հրապարակմանն, ըստ  Քրեական դատավարության օրենսգրքի, հաջորդում են լրացուցիչ դատալսումները, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկման առարկա է դառնում մեղավոր ճանաչված անձի նկատմամբ պատիժ նշանակելու հարցը։

Լրացուցիչ դատալսումների ընթացքում հանրային մեղադրողը միջնորդել էր Ջալալ Հարությունյանին դատապարտել 6 տարի ժամկետով ազատազրկման, իսկ տուժողը ավելի խիստ պատիժ՝ 8 տարի ժամկետով ազատազրկում էր պահանջել։

Արաքս Մամուլյան