Հանրության շահերի պաշտպանության երաշխավորմանը միտված նախագիծ․ ընդամենը կես տարի առաջ ահա այս ձևակերպումներով էր Ներքին գործերի նախարարությունը փորձում արժանանալ խորհրդարանի հավանությանը՝ առաջ մղելով իր նախաձեռնած օրենքի փոփոխության նախագիծը։ Դրանով առաջարկվում էր 50 քմ-ից ավելի տարածք զբաղեցնող սրճարանների, ռեստորանների, դեղատների, հյուրանոցների, առևտրի վայրերի մուտքի մոտ տեսախցիկներ տեղադրելը պարտադիր դարձնել և դրանց հասանելիություն ապահովել ՆԳՆ-ի համար։ Չնայած …

