Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է ԱՄՆ-ի հետ ստորագրել օգտակար հանածոների գործարքը

Լուրեր

09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բրիտանական լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ Կիևը պատրաստ է համաձայնագիր ստորագրել ԱՄՆ-ի հետ օգտակար հանածոների վերաբերյալ, գրում է France 24-ը։

«Համաձայնագիրը, որը դրված է սեղանին, կստորագրվի, եթե կողմերը պատրաստ լինեն»,- ասել է նա Լոնդոնում կայացած գագաթնաժողովից հետո:

Գործարքը, որը պետք է քայլ լիներ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելուն օգնելու համար, ձախողվեց ուրբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Օվալաձև աշխատասենյակում Զելենսկիի թեժ բանավեճից հետո:

«Մեր քաղաքականությունն է՝ շարունակել այն, ինչ եղել է անցյալում, մենք կառուցողական ենք։ Եթե մենք համաձայնել ենք ստորագրել օգտակար հանածոների մասին համաձայնագիր, մենք պատրաստ ենք ստորագրել այն»,- ասել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ Ուկրաինան իր անվտանգության լավագույն երաշխիքն է համարում ուժեղ ուկրաինական բանակը։ Ուկրաինայի նախագահն ասել է՝ կարևոր է, որ եվրոպացի դաշնակիցները չվերանայեն Ռուսաստանի դերը՝ որպես ագրեսոր երկիր, և կրկին բարձրացրել է ռուսական սառեցված ակտիվների օգտագործման հարցը՝ օգնելու երկրի վերականգնմանը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի