ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ նոյեմբերի 12-ին՝ ժամը 14:50-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ-Թթուջուր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է որ Ճամբարակ քաղաքի Գարդմանի փողոցի վերջնամասում բախվել են «Mercedes-Benz» (վարորդ` …

