Սթարմերը հայտնել է Ուկրաինայի ՀՕՊ-ի համար 2 մլրդ դոլարի գործարքի մասին

Լուրեր

08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:45
Խաղից մինչև ֆինանսական գրագիտություն․ ինչ է առաջարկում Ամերիաբանկը դպրոցականների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:41
Համագործակցություն՝ հանուն կրթության․ Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր
08.09.2026 | 19:30
ՌԴ-ի հետ չենք ամուսնացել, որ ապահարզան տանք․ քաղաքացիներն ուզում են ՀՀ-ն ԵՄ-ի անդամ դառնա, հանրաքվե պետք չէ․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:17
Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան
08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
08.09.2026 | 18:45
Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները, բնակիչները տարհանվում են․ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 18:32
Հայաստան-Թուրքիա սահմանի թուրքական Ալիջան անցակետի բացման ​​շինաշխատանքները շարունակվում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
08.09.2026 | 18:24
Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է
08.09.2026 | 18:13
Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը․ Փաշինյան
08.09.2026 | 18:04
Ռենուարի թանգարանից 9 մլն եվրոյի նկարներ են գողացել
08.09.2026 | 17:54
Միջազգային աստղերով ու նոր ծրագրերով․ Սիմֆոնիկ նվագախումբը սկսում է 21-րդ համերգաշրջանը
08.09.2026 | 17:42
Ռուսաստանում գեներալի սպանության փորձի կասկածանքով Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
08.09.2026 | 17:31
Պորտաբույծների պորտը պետք է կտրել․ Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը նախօրեին Լոնդոնում անցկացված Ուկրաինայի հարցով եվրոպական առաջնորդների գագաթնաժողովից հետո հայտարարել 1,6 միլիարդ ֆունտ սթեռլինգի (շուրջ 2 միլիարդ դոլար) նոր գործարքի մասին, որը թույլ կտա Ուկրաինային գնել 5000 հակաօդային պաշտպանության հրթիռ, գրում է Reuters-ը։

«Սա կենսական նշանակություն կունենա կարևոր ենթակառուցվածքները պաշտպանելու և Ուկրաինան ամրապնդելու համար՝ խաղաղություն ապահովելու նպատակով»,- ասել է Սթարմերը լրագրողներին։

Մամուլի ասուլիսում Սթարմերը նաև նշել է, որ եվրոպացի առաջնորդները պայմանավորվել են շուտով կրկին հանդիպել՝ «պահպանելու թափը» և շարունակելու աշխատել ընդհանուր պլանի վրա։

«Այսօր մենք պատմության խաչմերուկում ենք։ Այժմ դատարկ խոսակցությունների ժամանակը չէ,։ ժամանակն է գործելու և միավորվելու նոր ծրագրի շուրջ՝ արդար և կայուն խաղաղության հասնելու համար»,- հավելել է բրիտանացի պաշտոնյան։

Նա նշել է, որ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և այլ երկրներ պայմանավորվել են աշխատել Ուկրաինայի հետ «կռիվը դադարեցնելու ծրագրի շուրջ», և որ ծրագիրը կքննարկվի Միացյալ Նահանգների հետ, այն «կիրականացվի համատեղ»:

Մեծ Բրիտանիայի վարչապետի խոսքով՝ Լոնդոնի գագաթնաժողովում առաջնորդները պայմանավորվել են չորս կարևոր քայլերի շուրջ.

Շարունակել ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային՝ մինչ պատերազմը շարունակվում է, մեծացնել տնտեսական ճնշումը Ռուսաստանի վրա:

Ցանկացած տևական խաղաղություն պետք է ապահովի Ուկրաինայի ինքնիշխանությունն ու անվտանգությունը, իսկ Ուկրաինան պետք է լինի բանակցությունների սեղանի շուրջ։

Եթե խաղաղության համաձայնագիր ձեռք բերվի, եվրոպացի առաջնորդները կձգտեն կանխել Ռուսաստանի ցանկացած ապագա ներխուժումը Ուկրաինա:

Կստեղծվի «կամավորների կոալիցիա»՝ Ուկրաինան պաշտպանելու և երկրում խաղաղություն ապահովելու համար։

Նա նաև կրկնել է Մեծ Բրիտանիայի հանձնառությունը՝ աջակցելու եվրոպական երկրների ջանքերին՝ «կոշիկներով՝ գետնի վրա և ինքնաթիռներով՝ օդում»:

«Եվրոպան պետք է անի ծանր աշխատանքը»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ համաձայնագրին անհրաժեշտ է ԱՄՆ աջակցությունը. «Թույլ տվեք հստակ ասել, որ մենք համաձայն ենք նախագահ Թրամփի հետ կայուն խաղաղություն հաստատելու հրատապ անհրաժեշտության հարցում։ Այժմ մենք պետք է միասին աշխատենք դրան հասնելու համար։ Ես համաձայն չեմ, որ ԱՄՆ-ն անվստահելի դաշնակից է, չկան երկու երկրներ, որոնք այսքան սերտ կապված են միմյանց հետ»։

Նրա խոսքով՝ գագաթնաժողովի մասնակիցները ելնում են նրանից, որ «դա ծրագիր է, որի վրա  աշխատում են Միացյալ Նահանգների հետ միասին և ԱՄՆ-ի աջակցությամբ»։

Սթարմերին  նաև հարցրել են, թե ինչո՞ւ է նա կարծում, որ Ռուսաստանը կստորագրի Եվրոպայի կողմից ստեղծված խաղաղության պայմանագիրը, որի մաս չի կազմում։ Նա նշել է, որ, «իհարկե, գործարքը պետք է ներառի Ռուսաստանը», բայց նրանք «չեն կարող թելադրել պայմանները»:

«Հակառակ դեպքում՝ մենք ընդհանրապես առաջընթաց չենք ունենա։ Եթե գործարքը կայանա, այն պետք է պաշտպանվի: Այն, ինչ մենք տեսել ենք նախկինում, ռազմական գործողությունների դադարեցում է՝ առանց որևէ աջակցության, և դա պարբերաբար խախտվել է Ռուսաստանի կողմից։ Սա մի իրավիճակ է, որից պետք է խուսափել»,- հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի