Խնդրում եմ, ինձ չներկայացնել որպես ԲՀԿ ղեկավար․Գագիկ Ծառուկյան

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր լրատվամիջոցներին, հանրային գործիչներին՝ այս օրերին իմ քայլերին, իմ գործունեությանը հրապարակայնորեն աջակցելու համար։ Ես բարձր եմ գնահատում Ձեր անկեղծ, մարդկային դիրքորոշումը։ Միաժամանակ՝ ես մի խնդրանք ունեմ. իմ գործունեությունը, այս կամ այն նախաձեռնությունը քննարկելիս, լուսաբանելիս խնդրում եմ ինձ չներկայացնել որպես ԲՀԿ ղեկավար․ սոցցանցի իր էջում Գրել է Գագիկ Ծառուկյանը։

Գրառումն ամբողջությամբ՝ ստորև․

«Սա ասում եմ այն պատճառով, որ իմ կյանքի այս փուլում, մեր երկրի համար այս դժվարագույն շրջանում ես ինչ անում եմ՝ կուսակցական շահի համար չեմ անում, որպես կուսակցության ղեկավար չեմ անում։

Անում եմ՝ որպես Գ. Ծառուկյան, որպես հայ մարդ, որի կյանքի նպատակն իր երկիրը խաղաղ տեսնելն է, ներքին համերաշխությունը վերականգնելն է, ազգային և պետական վերածննդի սկիզբը դնելն է։

Ասել եմ մեկ տարի առաջ ու հիմա կրկնում եմ. այս վիճակը մեր ազգին սազական չէ։ Մենք խաղաղասեր ու արժանապատիվ ժողովուրդ ենք։ Իրավիճակը, որում հայտնվել ենք, պահանջում է լուծումներ, որոնց չենք կարող գնալ հին, քարացած ձևերով։

Մեր ժողովուրդն այսօր չի վստահում որևէ կուսակցության, քանի որ հասկանում է, որ այսօր որևէ առանձին կուսակցություն չի կարող երկիրը այս վիճակից հանել։

Մեզ հիմա առողջ, ունակ ուժերի և անհատների համախմբում է պետք։ Պիտի խելք խելքի տանք, ուս ուսի տանք՝ երկիրը հանենք այս վիճակից։ Արդեն հետո, երբ կլինի հանդարտ, կայուն վիճակ, թող ստեղծվեն նոր կուսակցություններ, թարմացվեն հները, ինչքան ուզում են՝ բանավիճեն, քննարկեն, վարկանիշներ վաստակեն։

Հիմա, այս դժվար փուլում, մեր երկրին պետք է ունակ, գրագետ մարդկանց համախմբում՝ տարբեր ձևաչափերով, տարբեր միավորներով։ Պիտի գտնենք ձևը՝ համախմբելու մարդկանց, որոնք կարող են գտնել լավագույն լուծումները, որոնք ունեն ոչ ստանդարտ մտածելու ունակություն, փորձ, գիտելիք, դիմացինին լսելու շնորհք։ Մենք բոլոր ոլորտներում ունենք կայացած, գիտակ մարդիկ, որոնք կարող են իրենց ներդրումն ունենալ մեր երկրի վերականգնման գործում։

Հայաստանում և սփյուռքում ունենք բարձր պրոֆեսիոնալներ, ազդեցիկ մարդիկ, բոլոր ոլորտներում՝ տնտեսության կառավարման, արտաքին քաղաքականության, գիտության, կրթության, մշակույթի, գյուղատնտեսության, քաղաքային պլանավորման, և այլն, և այլն։ Բոլոր ոլորտներում մեզ պետք են մարդիկ, որոնք ունեն աշխատանքի փորձ, կենսափորձ, որ գործ են արել, հաջողության ճանապարհ են անցել, և որոնք կմտածեն ոչ թե կուսակցական կամ անձնական շահի մասին, այլ՝ պետության և ժողովրդի»։