Բաքուն արգելված միջոցներ է կիրառում Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին, թե դիվանագիտական կորպուսն ի՞նչ է անում այս խայտառակությանը վերջ տալու, միջազգային հանրության հայացքն այդ խայտառակության վրա ուղղելու համար։ Փաշինյանը հիշեցրեց, որ գերիների հարցում ԱԳՆ-ն հանդես է եկել հստակ գնահատականով։ …

