Թուրքիա-Ադրբեջան բնական գազի համագործակցության համաձայնագիրն ուժի մեջ է մտել
Քաղաքականություն
05.03.2025 | 16:54
Ուժի մեջ է մտել Թուրքիայի և Ադրբեջանի կառավարությունների միջև բնական գազի ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը։ Թուրքական պաշտոնական Resmi Gazete-ում հրապարակվել է դրա վավերացման մասին տեղեկությունը։
Փաստաթուղթը նպատակ ունի աջակցել այս ոլորտում երկու երկրների միջև համագործակցության ամրապնդմանը, ինչպես նաև Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում Ադրբեջանի ներդրմանը:
Հավելենք, որ այսօր Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Իլհամ Ալիևը մասնակցելու են Իգդիր-Նախիջևան գազատարի բացմանը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի