Թրամփի թիմը գաղտնի բանակցել է Զելենսկիի հետ հարաբերությունների վերականգնման համար․ կողմերին փորձել է հաշտեցնել Բրիտանիայի վարչապետը

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բարձրաստիճան պաշտոնյաները կուլիսային բանակցություններ են վարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և նրա թիմի հետ Օվալաձև աշխատասենյակում տեղի ունեցած վեճից հետ։ Այս մասին CNN-ի հայտնել են քննարկումներին ծանոթ երկու աղբյուրներ։

Ըստ նրանց՝ ամերիկացի պաշտոնյաներն ընդգծել են Սպիտակ տան հետ հարաբերությունները հնարավորինս շուտ կայունացնելու կարևորությունը և ուկրաինացիներին հորդորե վերսկսել բանակցությունները՝ մինչև երեքշաբթի երեկոյան Թրամփի ելույթը Կոնգրեսում։

Աղբյուրներից մեկն ասել է, որ  Զելենսկիի հետ կապի դուրս եկած պաշտոնյաների թվում է Ուկրաինայի հարցով Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը։ Նախազգուշացմանն արագ հաջորդել է երեքշաբթի առավոտյան Զելենսկիի X-ի միկրոբլոգում արված գրառումը, որում Օվալաձև գրասենյակի հանդիպման համար նա «ափսոսանք» էր հայտնել։

Երեքշաբթի երեկոյան Սպիտակ տան պաշտոնյան CNN-ին ասել է, որ Ուկրաինայի հետ հազվագյուտ հանածոների մասին պայմանագիրը դեռևս ստորագրված չէ: Ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, որն անմիջականորեն մասնակցում է գործարքի շուրջ քննարկումներին, Fox News-ին ասել է, որ ներկայում ծրագրեր չկան այն ստորագրել մինչև Թրամփի ելույթը։

Սակայն Սպիտակ տան պաշտոնյան պնդել է, որ Թրամփի վարչակազմը վստահ է՝ օգտակար հանածոների հետ կապված գործարքի վերականգնման շուրջ քննարկումները ճիշտ ուղղությամբ են ընթանում:

Ըստ բրիտանական լրատվամիջոցների՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ևս մասնակցել է այդ թեմայի շուրջ բանակցություններին՝ օգնելով համոզել Զելենսկիին «ձիթենու ճյուղ» պարզել ԱՄՆ նախագահին։ Երեքշաբթի նա զանգահարել է Զելենսկին՝ փոխանցելու «դաժան ճշմարտությունը» և խորհուրդ տալու, թե ինչ պետք է լսի Թրամփը՝ նախքան Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների բնականոն ընթացքին վերադառնալը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի