Փոխնախարարը Համաշխարհային բջջային կոնգրես 2025 միջազգային ցուցահանդեսի շրջանակում մի շարք հանդիպումներ է ունեցել

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը մարտի 3-6-ը Իսպանիայի Թագավորության Բարսելոնա քաղաքում ընթացող Համաշխարհային բջջային կոնգրես 2025 (MWC 2025) միջազգային ցուցահանդեսի շրջանակում մարտի 4-ին հանդիպում է ունեցել ոլորտի մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու և լսելու տեղեկատվական տեխնոլոգիաների, տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանն ուղղված ոլորտի առաջատարների և առաջնորդների պատկերացումներն ու մտքերը․ տեղեկացնում են գերատեսչությունից։

Ռուբեն Սիմոնյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի Կապի ցանցերի, բովանդակության և տեխնոլոգիաների գլխավոր տնօրինության (DG Connect) քաղաքականության ռազմավարության և իրազեկման գծով տնօրեն Թիբո Կլայների հետ, քննարկել ՀՀ և ԵՄ թվային փոխակերպման ծրագրերին, հեռահաղորդակցության քաղաքականության և կապի ներդրման հնարավորություններին (5G լայնաշերտ կապ, տվյալների կենտրոններ և այլն) և թվային ծառայությունների ներդրմանը վերաբերող հարցեր:

Նախարարի տեղակալն այցելել է նաև հեռահաղորդակցության ոլորտում առաջատար կազմակերպություն հանդիսացող հունական «Intracom Telecom» ընկերության տաղավար, հանդիպում ունեցել տնօրեն Քարթլոս Էդիլաշվիլիի և կոմերցիոն տնօրեն Կյուրակիոս Վերգոսի հետ: Նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանն անդրադարձել է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքին, ներկայացրել է նախարարության ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերն ու նախաձեռնություններն: Կողմերը քննարկվել են Հայաստանում համատեղ գիտահետազոտական գործունեություն ծավալելու հնարավորությունները, ՀՀ֊ում տաղանդերի բացահայտմանն ու զարգացմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Ընկերության ներկայացուցիչները հետաքրքրություն են հայտնել այցելելու և ծանոթանալու Հայաստանյան բուհերում և ուսումնական հաստատություններում ներդրված տեխնոլոգիական կրթության զարգացմանն ուղղված ծրագրերին, ինչպես նաև պետություն-մասնավոր գործընկերության հենքով իրականացվող «Ինժեներական քաղաք» ծրագրին:

Նախարարի տեղակալն այցելել է նաև տեխնոլոգիական առաջատար «Ericsson» ընկերության տաղավար, հանդիպել ընկերության փոխնախագահ, հետազոտական ղեկավար Մագնուս Ֆրոդիգին: Ընկերության կողմից ներկայացվել են բջջային կապի ցանցերի, ռադիոյի, ծրագրային ապահովման համակարգերում վերջին նորարարական զարգացումները: Ռուբեն Սիմոնյանն իր հերթին ներկայացրել է Հայաստանում իրականացվող գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների (R&D) ուղղությամբ տարվող աշխատանքներն ու այդ համատեքստում փոխգործակցության հնարավորությունները:

Օրվա ավարտին Սիմոնյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի Միջազգային զարգացման համագործակցության և արտաքին առևտրի նախարարության պետքարտուղար Հաքան Յևրելի հետ, որի ընթացքում քննարկվել են ոլորտի զարգացմանն ուղղված համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները: Այդ համատեքստում Հաքան Յևրելն, իր հերթին, պատրաստակամություն է հայտնել ՀՀ֊ում տեխնոլոգիական համակարգի զարգացմանը և եվրոպական շուկային արդյունավետ ինտեգրմանը նպաստող համատեղ ծրագրերի իրականացման հարցում:

Նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանն այցելել է նաև Արգենտինայի և Բելգիայի ազգային տաղավարներ, զրուցել գործընկերների հետ, քննարկել համագործակցության հեռանկարներն ու հնարավորությունները: