Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վարդաշեն» տարածքային բաժանմունքի ծառայողները ստացել էին տեղեկություններ այն մասին, որ ըստ սահմանված կարգի՝ ազատազրկված անձանց ծառայություններ մատուցելու նպատակով «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ պետք է այցելի վարսավիր, և նրա միջոցով փորձ է արվելու բջջային հեռախոս անցկացնել հիմնարկ․ տեղեկացնում են ՔԿԾ-ից։ Իրացնելով ստացված տեղեկությունները՝ օպերատիվ աշխատակիցները խուզարկության են ենթարկել սեպտեմբերի 3-ին հիմնարկ …