Դեսպան Խաչատրյանը հանդիպել է Իլ-դե-Ֆրանս ռեգիոնի նախագահին

Լուրեր

08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
Բոլորը

Մարտի 4-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի Իլ-դե-Ֆրանս ռեգիոնի նախագահ Վալերի Պեկրեսին. հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։

Հանդիպման ընթացքում դեսպան Խաչատրյանը երախտագիտություն է հայտնել Իլ-դե-Ֆրանս ռեգիոնի նախագահին Հայաստանին և հայ ժողովրդին վերաբերող հարցերը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու, հայ ժողովրդին բացառիկ համերաշխության և շարունակական աջակցության ցուցաբերման համար։ Հայաստանի դեսպանը բարձր է գնահատել Իլ-դե-Ֆրանսի շրջանային խորհրդի՝ ի նպաստ Հայաստանի և հայ ժողովրդի, բանաձևերի ընդունումն ու մի շարք նախաձեռնությունները:

Անդրադարձ է կատարվել Երևանի և Իլ-դե-Ֆրանս ռեգիոնի միջև քաղաքաշինության, տրանսպորտի, աղբահանության, ֆրանկոֆոնիայի ոլորտներում ընթացող արդյունավետ համագործակցությանը։ Ընդգծվել է այդ գործակցության ընդլայնման ու ինստիտուցիոնալ բնույթով շարունակելու կարևորությունը։

Վալերի Պեկրեսը վերահաստատել է իր ու Իլ-դե-Ֆրանսի շրջանային խորհրդի հանձնառությունը՝ շարունակելու հայ և ֆրանսիացի ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդմանն ու Հայաստան-Ֆրանսիա գործընկերության զարգացմանն ուղղված գործունեությունը:

Դեսպանը Խաչատրյանը ներկայացրել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված Հայաստանի մոտեցումները, անդրադարձել Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայազգի ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց ազատ արձակման հրատապ խնդրին