Ղարաբաղից տեղահանված, վարելու իրավունքից զրկված հայրենակիցները երկուշաբթի օրվանից կարող են դիմել և առանց քննության ստանալ վարորդական վկայական։ Այս մասին հայտարարել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ Հիշեցնենք` խնդրի մասին Factor TV-ն երկու շաբաթ առաջ բարձրաձայնել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցի ժամանակ։ Փաշինյանը նշել էր, որ խնդրին ծանոթ չէ, քննարկումների արդյունքում կփորձեն լուծումներ տալ։ Փաշինյանը` արցախցիների …

