Ոստիկանները բացահայտել են եկեղեցիներից կատարված գողությունները․ երկու անձ ձերբակալվել է

Լուրեր

21.10.2026 | 16:23
Պուտինը Ուիթկոֆին հայտնել է, որ ԱՄՆ-ի հետ դիզելային գործարքի շրջանակում առաջին լցանավերը կմեկնեն երկու-երեք օրից
21.10.2026 | 16:11
Ռուսական երկաթուղիների ներկայացուցիչների հետ 3 ամսում լուծումներ գտնելու պայմանավորվածություն կա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 16:00
Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 15:59
ԵՄ-ն մերժել է Թուրքիա-Լիբիա ծովային համաձայնագիրը՝ այն «անվավեր» անվանելով
21.10.2026 | 15:55
Ուիթկոֆը Պուտինին առաջարկել է դիտարկել Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսումը
21.10.2026 | 15:52
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը դրական եզրակացություն ստացավ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
21.10.2026 | 15:51
Հոկտեմբերի 22-ին սպասվում են հորդառատ անձրևներ․ օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
21.10.2026 | 15:40
Դիլիջան, Իջևան, Նոյեմբերյան․ ովքե՞ր են պայքարում համայնքային իշխանության համար
21.10.2026 | 15:30
Պուտինի հետ Թրամփի գործարքը կհարվածի Վաշինգտոնի դիրքերին․ Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 15:21
France Football-ն ընտրում է «Բոլոր ժամանակների Ոսկե գնդակի» դափնեկրին
21.10.2026 | 15:10
ՀՀ-ն դիմել է ԵՏՀ-ին՝ ընդդեմ Ռուսաստանի // TRIPP-ի շրջանակում երկաթուղին կանգառներ կունենա․ ԼՈԻՐԵՐ
21.10.2026 | 15:03
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 15:02
Կոնգոյում Էբոլայից մահացել է 4602 մարդ․ Հայաստանում տարածման ռիսկը գնահատվում է ցածր․ ՀՎԿԱԿ
21.10.2026 | 14:53
«Վայ էն քաղաքական ուժին, որ մտածում է՝ իր անվտանգության սպառնալիքը մոլորված հովիվն է»․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 14:45
Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձից հետո Կրեմլը զգուշացրել է Գերմանիային, որ դա վերջին հարձակումը չէ․ WSJ
Բոլորը

Հանրապետության տարբեր եկեղեցիներից ու մատուռներից վերջին երկու շաբաթների ընթացքում կատարված գողությունների գործով ոստիկանությունը երկու տղամարդու է ձերբակալել։ ՆԳՆ-ից հայտնում են, որ 30 և 38-ամյա տղամարդիկ, ըստ նախնական տվյալների, հափշտակել են խաչեր, գավաթներ, մյուռամաններ և եկեղեցական այլ պարագաներ, որոնց մի մասը հասցրել են վաճառել։

«Վերջին երկու շաբաթների ընթացքում ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգեր էին ստացվել, որ հանրապետության տարբեր եկեղեցիներից ու մատուռներից գողություններ են կատարվում։ Հափշտակվել էին խաչեր, գավաթներ, մյուռամաններ և եկեղեցական այլ պարագաներ։

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունն իրացվեց Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության, ինչպես նաև Արտաշատի, Արարատի, Արմավիրի բաժինների և պարեկների հետ։

Ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ եկեղեցիներից ու մատուռներից գողությունները կատարում են Արմավիր քաղաքի 30 և 38-ամյա տղամարդիկ։
Օգոստոսի 14-ին՝ ժամը 16․50-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի Շահումյան գյուղի հատվածում նրանք հայտնաբերվեցին, գողություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածով ձերբակալվեցին և «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխվեցին Արտաշատի բաժին, իսկ մեքենան՝ պահպանվող հատուկ տարածք։

Պարզվել է նաև, որ տղամարդիկ հասցրել են գողոնի մի մասը վաճառել։ Գողոնի մնացած մասը հայտնաբերվեց մեքենայի ակնհայտ տեսանելի հատվածում։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են»,- ասվում է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրությունում։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ գողացել են Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում գտնվող Հովհաննավանքի և Արարատի մարզի Արտաշատ քաղաքում գտնվող Սուրբ Հովհաննես եկեղեցու խաչերը: