Ծափերը դարձան սպառնալիք․ ինչպես ու ինչու փոխվեց ՔՊ-ի վերաբերմունքը Էդգար Ղազարյանի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.08.2026 | 22:03
Փլուզում Տիգրան Մեծի պողոտայում. ըստ նախնական տեղեկությունների՝ վնասվել է 4 ավտոմեքենա
14.08.2026 | 21:53
Վահան Կոստանյանն ու Օլենա Կոնդրատյուկը քննարկել են հայ-ուկրաինական հարաբերությունների խորացումը
14.08.2026 | 21:38
Ոստիկանները բացահայտել են եկեղեցիներից կատարված գողությունները․ երկու անձ ձերբակալվել է
14.08.2026 | 21:23
Առաջին անգամ անցկացվել է Սպորտի ռազմավարական և համակարգային բարեփոխումների ֆորում
14.08.2026 | 21:08
«Յաբլոկո»-ն բողոքարկել է Պետդումայի ընտրություններին իր մասնակցությունը թույլ չտալու՝ դատարանի որոշումը
14.08.2026 | 20:55
Պապիկյանը ծանոթացել է ՊՆ-ին մատուցվող հոգեբանական ծառայությունների ընթացիկ զեկույցին
14.08.2026 | 20:38
Ծափերը դարձան սպառնալիք․ ինչպես ու ինչու փոխվեց ՔՊ-ի վերաբերմունքը Էդգար Ղազարյանի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.08.2026 | 20:31
Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ փոխնախարարները հանդիպում են ունեցել
14.08.2026 | 20:22
Սպիտակ տունը ՆԱՏՕ-ի երկրներին հարցաթերթիկ է ուղարկել՝ Թրամփի քաղաքականությանն աջակցելու մակարդակը հասկանալու համար․ Bloomberg
14.08.2026 | 20:08
Աշտարակի խճուղում մեքենայից գազային ատրճանակով օդ է կրակել․ 19-ամյա երիտասարդը հայտնաբերվել է. ՆԳՆ
14.08.2026 | 19:52
Ռուսական համարներ չի եղել, Լատվիայի հյուպատոսի համարներն է եղել. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.08.2026 | 19:40
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
14.08.2026 | 19:27
Խաչատուր Պողոսյանը նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար
14.08.2026 | 19:13
Ֆուտբոլի Հայաստանի Մ-17 հավաքականը հավաք կանցկացնի
14.08.2026 | 19:00
ԱՄՆ-ն Իրանին սպառնացել է տնտեսական ճնշման ուժգնացմամբ
Բոլորը

Նյութը պարունակում է վիրավորական խոսույթ։ Factor TV-ն առավել առաջնային համարելով հանրության իրազեկ լինելու իրավունքը՝ հրապարակում է քաղաքական գործիչների խոսքը բառացի՝ միաժամանակ դատապարտելով ու կոչ անելով զերծ մնալ վիրավորանքից ու ատելության խոսքից։

ՔՊ-ականները, որոնք 9-րդ գումարման ԱԺ-ի անդրանիկ նիստին ծափերով էին ողջունում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանին, հիմա նախ սպառնում են, ապա նրանից ներողություն պահանջում «սրիկայաբար» բառն օգտագործելու համար։ 

«ՔՊ-ն ակնկալում է, որ պարոն Ղազարյանը պետք է ներողություն խնդրի իր անդաստիարակ արտահայտության համար, հակառակ դեպքում՝ նրան շատ ծանր օրեր են սպասվում այս դահլիճում»,- ասել էր ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Ղազարյանը, որը երեկվա վիճաբանությունից հետո այսօր նիստերի դահլիճում փոխել էր տեղը, ներողություն չխնդրեց։

«ԱԺ կանոնակարգը պատգամավորների միջև նման ձևաչափով քննարկում չի նախատեսում»,- հայտարարեց Ղազարյանը՝ պատասխանելով Ռուբինյանի հարցին՝ արդյո՞ք ասելիք ունի։

Խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը ևս, որը երեկ խոստովանել էր՝ Ղազարյանի արտահայտությունը դուրս է պայմանավորված բարեվարքության նորմերի սահմաններից, այսօր ասելիք չուներ։

«Շատ լավ, հարգելի՛ գործընկերներ, դուք ընտրեցիք այս ճանապարհը»,- ասաց Ռուբինյանը։

ՔՊ-ականներն իրենց այսօրվա ելույթներում կրկնում էին նույն բառամթերքը։

«Մեղադրանք է հնչեցնում առ այն, որ մենք զոհերի հիշատակը սրիկայաբար շահարկում ենք, հաշվի չառնելով, որ տվյալ պահին ինքը սրիկայաբար շահարկում է իր բարեկամի զոհվելու փաստը»,- ասաց Վիլեն Գաբրիելյանը։

«Մի սրիկա ասել է սրիկա, ու այդպես ռադիկալացման շղթան գնում է»,- հայտարարեց Ռուբինյանը։ 

ՔՊ-ական Տարոն Չախոյանի խոսքով՝ Ղազարյանը պիտի՛ ներողություն խնդրեր, սակայն չի արել, ինքն էլ համարժեք պատասխան է տվել։

«Այն, որ մենք պայմանավորվել ենք մեր խոսույթը ձևավորել բացառապես բարեվարքության սահմաններում, դա չի նշանակում, որ որոշ սանձարձակներ  պետք է թույլ տան իրենց մեզ սրիկա անվանել ու դրա համար ներողություն չխնդրեն»,- հայտարարեց նա։

ՔՊ խմբակցությունն այսօր առավոտյան փակ նիստ էր անցկացնում։ Միևնույն ժամանակ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները հավաքվել էին Նարեկ Կարապետյանի աշխատասենյակում։ Նիստից հետո ՔՊ-ականները հայտարարեցին, որ որոշել են՝ համարժեք պատասխաններ են տալու։ 

Սիսակ Գաբրիելյանի պնդմամբ՝ Էդգար Ղազարյանը չի հարգում իր խմբակցության ղեկավարին․ վերջինս համաձայնել էր պահպանել բարեկրթության նորմերը։

Ինքը՝ Ղազարյանը, խմբակցությունից դուրս գալու և  անկախ պատգամավոր դառնալու հարցին այսպես արձագանքեց․ «Ես «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր եմ, և շարունակելու եմ իմ գործունեությունը»։

Նարեկ Կարապետյանն ասաց՝ խմբակցության նիստում քննարկել են հարցը և որոշում են կայացրել․ «Մեր խմբակցության նիստի ժամանակ մենք քննարկել ենք, եղել է որոշում, որը բաժանված է երկու մասի՝ խմբակցության մեջ որոշման և նաև այն պատասխանի, որ մենք պետք է տանք, և որը տրվել է»։

Արդյո՞ք Կարապետյանը շարունակում է խնդրահարույց համարել Ղազարյանի հայտարարությունը և արդյ՞ոք պատգամավորը ներողություն է խնդրելու․ մի քանի անգամ տրված այս հարցերին ընդդիմադիր խմբակցության ղեկավարը հստակ պատասխան չտվեց։ 

Նշենք, որ ԱԺ փոխխոսնակ Հայկ Կոնջորյանը երեկ զգուշացրել էր՝ հաջորդիվ նման պահվածքից հետո հստակ գործողությունների կդիմեն։ 

«Ձեզ զգուշացնում եմ, որ հաջորդ անգամ նման պահվածքից հետո, եթե Դուք չինքնաէվակուացվեք այս դահլիճից, Ձեզ էվակուացնելու են և դուրս են շպրտելու այս դահլիճից և Ազգային ժողովի շենքից»,- ասել էր նա։

Միջադեպից հետո Էդգար Ղազարյանը լքել էր նիստերի դահլիճը, իսկ ՔՊ-ական պատգամավորները հետևել էին նրան։ Քննարկումները շարունակվել էին միջանցքում։ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը հեռացել էր խորհրդարանից՝ առանց լրագրողների հարցերին պատասխանելու։ Սա այս գումարման խորհրդարանի, թերևս, երկրորդ լուրջ միջադեպն էր․ առաջինն արձանագրվել էր օրեր առաջ, երբ Նարեկ Կարապետյանը, ակնարկելով Տարոն Չախոյանին, հորթ բառն էր գործածել։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան