Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պատասխանը հայտնի թուրք արտիստ Իբրահիմ Թաթլիսեսի առաջարկին, որ առաջադրվի հաջորդ նախագահական ընտրություններում, կրկին բորբոքել է նրա՝ երրորդ ժամկետում առաջադրվելու հնարավորության մասին քննարկումները, գրում է Turkiye today-ը։ Թուրքիայի Շանլըուրֆա քաղաքում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) ութերորդ հերթական նահանգային համագումարի ժամանակ Էրդողանի՝ «Եթե դուք կողմ եք, ես էլ եմ կողմ» հայտարարությունը …

