Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոչորիշվիլին հունվարի 16-ին պաշտոնական այցով Ադրբեջան կմեկնի։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այցի ընթացքում նա հանդիպելու է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և այլ պաշտոնյաների հետ։ Հաղորդվում է, որ Մակա Բոչորիշվիլին նաև մասնակցելու է Ադրբեջանի ու Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստին։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

