Փուչիկ է, մինիմալ գիտելիքների չեք տիրապետում․ բանավեճ՝ Աղազարյանի և Պապոյանի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
Բոլորը

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նախորդ տարվա կատարողականը ներկայացնելիս էկոնոմիկայի նախարարը հայտարարեց, որ բարձր տնտեսական աճ ունենք՝ 5, 9 տոկոս։

Անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը Պապոյանին հարցրեց հարկեր – ՀՆԱ հարաբերակցությունից։ Նախարարը պատասխանեց, որ հարկեր – ՀՆԱ հարաբերակցության վերաբերյալ տվյալները հասանելի են համացանցում, և պատգամավորը կարող է այդտեղից տեղեկանալ, բայց եթե նա զլանում է այդ թիվը համացանցից իմանալ, ապա ինքը կարող է ասել, որ հարաբերակցությունը 23, 6 տոկոս է։

Պապոյանի նախկին թիմակից Աղազարյանն էլ արձագանքեց, որ հարկեր- ՀՆԱ հարաբերակցությունը նվազել է։

«Ձեր պատասխաններում գնահատականներ եք հնչեցնում, ես էլ ուզում եմ սառը ջուր լցնել Ձեր ոգևորության վրա։ Էդ որ ասում եք՝ էդքան տնտեսական աճ է, մի մասը փուչիկ է։ Եթե հարկեր – ՀՆԱ հարաբերակցությունը չի պահպանել նախորդ տարվա ցուցանիշը, ուրեմն, Ձեր ասածը փուչիկ է, փուչիկի մասին մի խոսացեք»,- ասաց Աղազարյանը։

Պապոյան էլ արձագանքեց, որ 5,9 տոկոս տնտեսական աճը փաստ է։ Աղազարյանն էլ շարունակեց․ «Ոսկի՞ եք արտահանել»։ Նախարարն էլ այսպես արձագանքեց․ «Ցավում եմ, որ պատգամավորը մինիմալ գիտելիքների չի տիրապետում»։