ԱՄՆ-ում գաղտնազերծել են նախագահ Ջոն Քենեդիի սպանության փաստաթղթերը

Լուրեր

03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը 100 մլն բարել նավթ և նավթամթերք կազատի շուկայի կայունացման համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով հրապարակվել են ավելի քան 63,000 էջ ներառող փաստաթղթեր՝ կապված 1963 թվականին նախագահ Ջոն Քենեդիի սպանության հետ, գրում է AP-ն։

ԱՄՆ Ազգային արխիվների վարչությունն իր կայքում տեղադրել է շուրջ 2200 ֆայլեր: Նշվում է, որ Ազգային արխիվի 6 միլիոն էջից ավելի գրառումների, լուսանկարների, ֆիլմերի, ձայնագրությունների և սպանության հետ կապված արտեֆակտների հավաքածուի ճնշող մեծամասնությունը նախկինում հրապարակվել է:

Վիրջինիայի համալսարանի Քաղաքական կենտրոնի տնօրեն, Քենեդիի մասին գրքի հեղինակ Լարի Ջ.Սաբատոն ասել է, որ ժամանակ՝ կպահանջվի գրառումներն ամբողջությամբ վերանայելու համար:

Թրամփը երկուշաբթի էր հայտարարել փաստաթղթերի գաղտնազերծման մասին, Վաշինգտոնի Ջոն Քենեդու անվան կատարողական արվեստի կենտրոն այցելության ժամանակ։

«Մենք հսկայական քանակությամբ թուղթ ունենք։ Դուք շատ բան ունեք ընթերցելու անելու»,- ասել էր Թրամփը:

Երեքշաբթի օրվա դրությամբ՝ հետազոտողները գնահատել են, որ 3000-ից 3500 ֆայլ դեռ պետք է հրապարակվեր՝ ամբողջությամբ կամ մասամբ: Անցյալ ամիս ՀԴԲ-ն ասել էր, որ հայտնաբերել է սպանության հետ կապված մոտ 2400 նոր գրառում: Քենեդիի սպանության մանրամասների նկատմամբ հետաքրքրությունը շարունակվել է տասնամյակներ շարունակ, քանի որ դավադրության տեսություններ էին շրջանառվում։

Հավելենք, որ Ջոն Քենեդին սպանվել է 1963 թվականին Դալլաս այցի ժամանակ։ Նրա սպանության մեջ մեղադրվել է նախկին զինվորական Լի Հարվի Օսվալդը, որը որոշ ժամանակ ապրել է ԽՍՀՄ-ում։ Սակայն նա սպանվել է դատավարությունից առաջ՝ բանտից բանտ տեղափոխվելիս։ Նրա սպանության համար պատասխանատու են անվանել Դալլասի գիշերային ակումբի սեփականատեր Ջեք Ռուբին։

1964 թվականին կառավարական հանձնաժողովը եզրակացրել է, որ Օսվալդը գործել է միայնակ, սակայն ոմանք կասկածի տակ են դնում պաշտոնական եզրակացությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի