Զելեսնկին հայտարարել է, որ Թրամփից հեռախոսազանգի է սպասում, նաև արձագանքել Պուտինի վերջնագրերին

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դեռևս շփումներ չի ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վերջինի հեռախոսազրույցից հետո, գրում է ՌԲԿ Ուկրաինան։

Զելենսկին հույս է հայտնել, որ կկարողանա Թրամփի հետ քննարկել նրա զրույցը Պուտինի հետ։

«Ես ակնկալում եմ, որ մենք զրույց կունենանք նախագահ Թրամփի հետ, մենք կհասկանանք մանրամասները։ Մենք միշտ պաշտպանել ենք դիրքորոշումը էներգետիկ ոլորտին ոչ մի զենքով չհարվածելու վերաբերյալ»,- ասել է նա։

Հարցին՝ ո՞րն է լինելու Ուկրաինայի հիմնական ուղերձը նախագահ Թրամփին այն բանից հետո, երբ Ռուսաստանը փաստացիորեն հրաժարվել է 30-օրյա համապարփակ զինադադարից, Զելենսկին պատասխանել է. «Ես շատ կցանկանայի, որ նախագահ Թրամփը լսեր և տեսներ, թե ինչ է ուզում Պուտինը: Պուտինը ցանկանում է մի քանի հարձակողական գործողություններ ձեռնարկել Զապորոժիեի ուղղությամբ, արևելքում, Խարկովի և Սումիի ուղղությամբ: Ինչո՞ւ։ Ուկրաինայի վրա առավելագույն ճնշում գործադրելու և հետո ուժի դիրքերից վերջնագրեր ներկայացնելու համար»:

Նա նաև նշել է, որ Ուկրաինան կսատարի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները դադարեցնելու առաջարկը։

«Ռուսաստանը և Ուկրաինան, ԱՄՆ-ի միջնորդությամբ, կարող են պայմանավորվել չհարձակվել էներգետիկ ենթակառուցվածքների վրա։ Մեր կողմը դրան կաջակցի։ Բայց չի կարող այնպես լինել, որ Ռուսաստանը հարվածի մեր էներգետիկ ոլորտին, իսկ մենք լռենք։ Մենք կպատասխանենք»,- ասել է Զելենսկին։

Ուկրաինայի ղեկավարը նաև հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինն օգտագործում է մոբիլիզացիայի, հետախուզության և զենքի զգայուն հարցերը որպես Ուկրաինայի վրա ճնշում գործադրելու միջոց։ Ըստ նրա՝ Կրեմլի հիմնական նպատակն է թուլացնել ուկրաինական բանակը, այլ ոչ թե իրական խաղաղության նախաձեռնություններ սկսել։

«Պուտինը զգայուն թեմա է ընտրում և բարձրացնում է մոբիլիզացիայի հարցը։ Ի՞նչ է թաքնված դրա հետևում․ թաքնված է ուկրաինական բանակի թուլացումը։ Հարցը մոբիլիզացիան չէ, հարցն այն է, որ ուկրաինական բանակում զորքերի թիվը պետք է կրճատվի»,- ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահն ընդգծել է՝ դա նոր ռազմավարություն չէ Ռուսաստանի ղեկավարի համար, քանի որ նման վերջնագրեր Կրեմլը ներկայացրել է լայնամասշտաբ պատերազմի սկզբում։ Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Պուտինը շահարկում է հետախուզության և զենքի մատակարարման թեման, քանի որ հասկանում է, որ այդ ասպեկտը կարող է կարևոր լինել ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար։

«Նա տեսնում է, որ ԱՄՆ-ը կարող է նման քայլեր անել, դրա համար էլ բարձրաձայնում է այն, ինչը կարծում է՝ կարող է աշխատել։ Դա եղել է նախկինում, ինչո՞ւ չանել դա։ Հետախուզությունը մեր պաշտպանության թուլացումն է։ Նրա ամբողջ խաղը մեզ հնարավորինս թուլացնելն է»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

Հիշեցնենք, որ նախօրեին երեկոյան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց էին ունեցել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի