Ռուսաստանն ու ԱՄՆ-ը սկսել են հազվագյուտ մետաղների նախագծերի շուրջ քննարկումները: Այս մասին «Իզվեստիա»-ի հետ հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար և օտարերկրյա երկրների հետ տնտեսական համագործակցության հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը: «Հազվագյուտ մետաղները համագործակցության կարևոր ոլորտ են և, իհարկե, մենք քննարկումներ ենք սկսել Ռուսաստանում տարբեր հազվագյուտ մետաղների և նախագծերի վերաբերյալ»,- ասել է …

