Եվրոպայի վոլեյբոլի կոնֆեդերացիայի նոր նախագահ է ընտրվել Ռոկո Սիկիրիչը: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայից։ «Այսօր Նապոլի քաղաքում կայացավ ԵՎԿ 35-րդ Կոնգրեսը,որը համարվում էր ընտրական: Ձայների մեծամասնությամբ ԵՎԿ նախագահ ընտրվեց Խորվաթիան ներկայացնող Ռոկո Սիկիրիչը: ՀՎՖ ներկայացուցիչները ևս պաշտպանում էին նորընտիր ԵՎԿ նախագահ Ռոկո Սիկիրիչի թեկնածությունը»,- ասված է հաղորդագրության մեջ: