Գրավյալ Արցախի Քարվաճառում ադրբեջանական բանակի զինծառայողի մահվան հերթական դեպքն է տեղի ունեցել։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Քարվաճառի զինվորական դատախազությունը տեղեկություն է ստացել ՊՆ N-րդ զորամասի զինծառայող, շարքային Ջամալ Նուսեյնովի՝ հրազենից կրակոցի հետևանքով մահվան մասին։ Զինվորական դատախազությունը համապատասխան ստուգումներ է անցկացրել: Հարուցվել է քրեական գործ, հարցաքննվել են վկաներ, նշանակվել են տարբեր փորձաքննություններ։ Քննությունը շարունակվում է։ Հավելենք, որ օրերս …

