Ադրբեջանն ու Ուզբեկստանը նախագիծ են իրականացնելու Արցախի գրավյալ մայրաքաղաք Ստեփանակերտում։ Կողմերը ծրագրում են այստեղ թեթև արդյունաբերական ձեռնարկություն հիմնել։ Այս մասին Տաշքենդում Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ բանակցություններից հետո հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Կցանկանայի առանձնացնել միայն մեկ նախագիծ, դա Խանքենդի (Ստեփանակերտ) քաղաքում նոր թեթև արդյունաբերական ձեռնարկության ստեղծումն է։ Սա մեր ժողովուրդների եղբայրության և բարեկամության …