Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը և Հայաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը հանդիպել են ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կին ծառայողների հետ՝ վերահաստատելու կանանց մասնակցության և առաջնորդության կարևորությունը ոստիկանական աշխատանքում․ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։ «Միացյալ Նահանգներն ուրախ է աշխատել Հայաստանի հետ՝ խթանելու գենդերային հավասարությունն իրավապահ մարմիններում և հասարակության շրջանում»,- …